Գոդողիա (եբրայերեն՝ גְּדַלְיָהוּ בֶן-אֲחִיקָם‎ Գդալյախու բեն Աքիկամ), Աստվածաշնչյան կերպար, Աքիկամի որդին[1], ապրել է բաբելոնյան գերության ժամանակաշրջանում։

Գոդողիա
եբրայերեն՝ ‏גְּדַלְיָהוּ בֶּן־אֲחִיקָם
Մահացել էմ.թ.ա. 6-րդ դար
ՔաղաքացիությունՆեոբաբելոնյան կայսրություն
ԱզգությունHebrews?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Ahikam?

Հուդայի թագավորության ջախջախումից և Երուսաղեմ քաղաքի անկումից հետո բնակիչների մեծ մասին Նորբաբելոնյան թագավորության Նաբուգոդոնոսոր II արքան գերեվարեց Բաբելոն։ Բաբելոնյան միապետը Գոդողիային թողեց տեղում՝ ղեկավարելու մնացյալ ժողովրդին և նրան վստահեց Հուդայի Յեհուդ նահանգի (անգլ.՝ Yehud) կառավարումը։

Նա կարճ ժամանակամիջոցում կարողացավ հանգստացնել ժողովրդին և կարգուկանոն հաստատեց։ Ջանում էր աջակցել կարիքավոր մարդկանց, օգնել նրանց, որպեսզի կրկին սկսեն դաշտերն ու խաղողի այգիները մշակել՝ այս կերպ ապահովելով պարենային անվտանգության երաշխիքներ։ Շատ հրեաներ, որոնք ստրկությունից խուսափելու համար փախել էին հարևան երկրներ ու անապատներ, սկսեցին վերադառնալ հայրենիք։ Նա բանտից ազատ արձակեց Երեմիային (Հին Կտակարանի չորս մեծ մարգարեներից երկրորդը, Երեմիայի մարգարեության և «Ողբ Երեմիայի» գրքի հեղինակը), որն այստեղ էր դավաճանության մեղադրանքով, և նրան թույլ տվեց ընտրել՝ կա՛մ նա բնակչության մեծամասնության հետ Բաբելոն կգնա, կա՛մ կմնա հայրենքիում. Երեմիան ընտրեց երկրորդը[2][3][4]։

Հատկանշական է, որ սրանից մի քանի տարի առաջ Գոդողիայի հայրը՝ Աքիկամը, նույնպես անխուսափելի մահից փրկել էր մարգարեին, երբ Երեմիային իր մերկացուցիչ ճառերի համար զայրացած ամբոխը սպառնում էր հաշվեհարդարով։

Գոդողիայի կառավարումը շարունակական չեղավ. նա դարձավ հարևան մոավիական արքա Վաալիսի թշնամանքի զոհը, ով նրա մոտ էր ուղարկել մարդասպան Իսմայելին (անգլ.՝ Ishmael son of Nethaniah), որը հրեական հրամանատարներից մեկն էր, Գոդողիայի գործունեությունից դժգոհ հրեական արմատական խմբավորումների ղեկավարը[5]։ Այնուհետև, դավադիրները, վախենալով Բաբելոնի արքայի վրեժից, փախան Եգիպտոս՝ իրենց հետ տանելով նար մարգարեին (վերջինիս հետագա ճակատագրի մասին այլևս ոչինչ հայտնի չէ)[6]։

Ի հիշատակ Գոդողիայի մահվան՝ սահմանվել է հատուկ պահք, որը այժմ էլ նշվում է հրեական օրացույցում տիշրեյ ամսի 3-ին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2 Kings Chapter 25 מְלָכִים ב
  2. Лопухин А. П. (1890–1907). «Иеремия, пророк». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 Лопухин А. П. (1890–1907). «Годолия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Ахикам». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Иерем. гл. XL и XLI
  6. «Иеремия, пророк». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)