Գենադի Մելքոնյան

հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գենադի Իշխանի Մելքոնյան (օգոստոսի 12, 1944(1944-08-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 30, 2002(2002-05-30), Երևան, Հայաստան), հայ ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, դերասան։

Գենադի Մելքոնյան
Ծնվել էօգոստոսի 12, 1944(1944-08-12)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 30, 2002(2002-05-30) (57 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1969)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և դերասան
IMDbID ID 0577852

Կենսագրություն խմբագրել

Գենադի Մելքոնյանը ծնվել է 1944 թվականին Երևանում։ 1962 թվականից աշխատել է Հայֆիլմում որպես լուսավորիչ, ռեժիսորի օգնական, երկրորդ ռեժիսոր, այնուհետև ռեժիսոր։

1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը[1]։

2012 թվականի հունիսի 15-ին Երևանի Արամի 64 հասցեում տեղի ունեցավ անվանի կինոռեժիսորի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը, որին ներկա էին կինոռեժիսորի ընտանիքի անդամները, բարեկամները և գործընկերները։ Հուշատախտակի հեղինակն է քանդակագործ Տիգրան Արզումանյանը[2]։

 
Գենադի Մելքոնյանի հուշատախտակը Երևանի Արամի 64 հասցեում

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1992 Փարաջանով․ վերջին աշուն
1987 Մեզանից երեքը
  • Խոսք
1986 Օդապարուկի օրը
1985 Վերջին կիրակին
1983 Нежданно-негаданно
1980 Բոլոր տարիքներն են սիրուն ենթակա
  • Մոր տունը
1979 Թթենի

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1980 Բոլոր տարիքներն են սիրուն ենթակա
  • Մոր տունը

Օպերատոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1977 Քարե հովիտ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել