Գամբլի զարմանահրաշ աշխարհը


«Գամբլի զարմանահրաշ աշխարհը» (անգլ.՝ The Amazing World of Gumball) անգլո-ամերիկա մուլտսերիալ, Cartoon Network հեռուստաալիքի արտադրանքը, Մեծ Բրիտանիայում եթերում հայտնվել է մայիսի 3-ին 2011 թվականին, նույն թվականին մայիսին 9-ին՝ ԱՄՆ-ում[4]։ Մուլտսերիալի իրադարձությունները պտտվում են 12-ամյա Գամբլ Ուոթթերսոն անունով կատվի կյանքի շուրջ, որը այցելում է ամերիկյան հորինված՝ Էլմոր քաղաքի միջնակարգ դպրոցը։ Իր եղբոր՝ Դարվինի հետ միասին նրանք հաճախ հայտնվում են տարբեր բարդ իրավիճակներում, որոնցից նրանց չի հաջողվում դուրս գալ առանց իրենց ընտանիքի, դասընկերների և Էլմորի բնակիչների օգնության։ Բայց Գամբլը չի ուղվում իր սխալների վրա։

Գամբլի զարմանահրաշ աշխարհը
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրմանկական հեռուստատեսային սերիալ, սիթքոմ, սյուրռեալիստիկ հումոր, կատակերգական հեռուստասերիալ և ֆենթզի հեռուստասերիալ
ՍտեղծողԲեն բոկլետ
ՁայնագրումԼոգան Գրոուվ, Կվեսի Բոակե, Kyla Kowalewski?, Թերեզա Գալլահեր, Ջեյկոբ Խոպկինս, Terrell Ransom Jr.?, Yumiko Kobayashi?, Junko Takeuchi?, Yoshinori Mutō?, Yukiko Hinata? և Mai Yamane?
Երկիր Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
ՀեռուստաալիքCartoon Network
Եթերաշրջաններ6
Սերիաների քանակ240
ԸնկերությունHanna-Barbera Studios Europe?
Էկրաններին է
2020
Սերիայի տևողություն11 րոպե
ԱռաջադրումBAFTA's Children & Young People Award - Director?[2] և BAFTA մրցանակ երեխաների և երիտասարդների համար-գրող[2]
Պարգևներ

Սերիալը հիմնված է այն կերպարների վրա, որոնք նախկինում ստեղծվել էին՝ հեղինակի Բենջամին Բոկլետի կողմից՝ գովազդային տարբեր հոլովակների համար։ Բոկլետը միավորեց՝ «դեռահասների դպրոցական և ընտանեկան կյանքի» ամբողջ միտքը շոուի մեջ և այն առաջարկեց Cartoon Network հեռուստաալիքին։ Հեռուստաալիքը հետաքրքրված է նման ծրագրերով, Turner Broadcasting ներկայացուցիչը՝ Դանիել Լեննարդ հավանություն տվեց սերիալի արտադրությանը, որը դարձավ առաջինը՝ ստեղծված Cartoon Network Development Studio Europe-ում։ Հետագայում նրա արտադրությունում մասնակցեցին Studio SOI և Great Marlborough Productions Limited։

Շոուի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը՝ ոճի միասնության բացակայությունն է։ Բոլոր կերպարները նկարված և անիմացված են տարբեր կերպով (Նկարչություն, տիկնիկային, տիկնիկային–թատրոն, համակարգչային, flash–անիմացիյի, ստոպ–մօուշն)

Արտադրություն խմբագրել

Երբ 2007 թվականին հիմնադրվել է Cartoon Network Development Studio Europe ստուդիան, Բեն Բոկլետը վարձվել էր  Cartoon Network ալիքի նոր նախագծերի հեղինակների օգնության համար։ Սակայն, երբ որոշում կայացվեց, որ շոուների ստեղծողները պետք է իրենք ներկայացնեն իրենց ապահա գործերը[5], այդ ժամանակ Բոկլետը որոշեց համախմբել մի քանի հերոսների դպրոցական կյանքը միասնական շոուի, ստեղծված գովազդների համար, բայց այդպես էլ չկիրառվեց հեռուստատեսության մեջ[6]։ Դանիել Լեննարդը՝ օրիգինալ շոու ստորաբաժանման և Turner Broadcasting System Europe մշակման փոխ-նախագահը, տպավորված էր Բոկլետի մտաղաղացումից և հավանություն է տվել արտադրության համար[7]։ Սերիալը դարձավ Cartoon Network Development Studio Europe-ի առաջին աշխատանքը[8], որը հրապարակել է առաջին եթերաշրանի 36 սերիաները Studio SOI-ի, Դուբլինյան Boulder Media Limited[9][10] և Dandelion Studios[11] ստուդիաների հետ համագործակցությամբ։

Էպիզոդների ցուցակ խմբագրել

եթերաշրջան էպիզոդ Թողարկման ամսաթիվը
առաջին էպիզոդ վերջին էպիզոդ
օդաչու մայիսի 8, 2008
1 36 մայիսի 3, 2011 մարտի 13, 2012
2 40 օգոստոսի 7, 2012 դեկտեմբերի 3, 2013
3 40 հունիսի 5, 2014 օգոստոսի 6 , 2015
4 40 հուլիսի 7, 2015 հոկտեմբեր 2016
5 40 սեպտեմբերի 1, 2016 անհայտ
6 40 անհայտ անհայտ

Առաջին եթերաշրջանը սկսվել է 2011 թվականի մայիսի 3-ին «The DVD» առաջին և ավարտվեց 2012 թվականի մարտի 13-ին «The Fight» 36-րդ էպիզոդով։ Նույն տարվա մարտի 17-ին ներկայացվել է 2-րդ եթերաշրջանը, որը բաղկացած էր 40 էպիզոդով։ 3-րդ եթերաշրջանի ելքը հաստատվել է 2012 թվականի հոկտեմբերին։ 2013 թվականին փետրվարին շոուն վերցրեց ընդմիջում և վերադարձավ 2013-ի հունիսին։ 2016 թվականի սեպտեմբերի 6-ին Բենջամին Բոկլետը իր թվիթթերում գրեց, որ իր ցանկությամբ որոշեց ավարտել աշխանշտանքը շոուի 6-րդ եթերաշրջանից հետո, սակայն պարզաբանեց, որ դա շոուի ավարտը չէ[12][13]։

2015 թվականի սեպտեմբերի 7-ին Բենջամին Բոկլետը հաստատեց, որ շոուն կհամադրվի Cartoon Network-i het, որը կլինի 5-րդ եթերաշրջանի մասը։

2016 թվականին սեպտեմբերի 6-ին սերիալի ստեղծող Բոկլետը հաստատեց, որ թողնում է շուն և 6-րդը կլինի իր վերջին եթերաշրջանը։ The Times թերթի հետ հարցազրույցում Բոկլետը նշեց լիամետրաժ շոու ստեղծելու իր ծրագրերի մասին ։ Բայց այն բանից հետո, որ նա տեղեկացրեց իր ապագա հեռացման և շոուի հնարավոր փակման մասին, նա հայտարարեց, որ ֆիլմ ստեղծելու ծրագրերը կվերանայվեն։

Քննադատում խմբագրել

Մուլտֆիլմը ստացավ բավականին լավ արձագանքներ հումորի, անիմացիայի և երաժշտություն համար։ 2011 թվականի մայիսի 3-ին այն հավաքեց 2,120 միլիոն դիտում, իսկ 2011 թվականի մայիսի 9-ին հավաքեց 1,937 միլիոն դիտում։ 2-րդ եթերաշրջանը հավաքեց ավելի քիչ դիտումներ՝ 1.805 միլիոն։ Variety ամսագրի տեսաբան՝ Լորի Բրաունը լավ արձագանքեց այս շոուի մասին։ Նա հայտնեց, որ շոուն իր մեջ պարունակում է յուրօրինակ տրամաբանություն ու ներքին քաոս, և ավելացրեց. - «Այս շոուն գնահատվում է ինչպես առաջնակարգ հիմարություն»։ Դրական արձագանքներ են տրվել նաև Entertainment Weekly և Wired ամսագրերի տեսաբանների կողմից։ Շոուն ստացել է բազմաթիվ դրական կարծիքներ Daily Mail և The A.V. Club կայքերում։

Մրցանակներ խմբագրել

Մուլտֆիլմը իր գոյության 5 տարվա ընթացքում ստացել է մի քանի մրցանակներ։ Դրանց թվում.

  • 2011 - անիմացիոն ֆիլմերի Անեսական միջազգային փառատոն։
  • 2011 և 2012 - British Academy Children’s Awards:
  • 2012 և 2013 - մանկահեռուստատեսային մրցանակ։
  • 2011 - մրցանակ Բրիտանական լավագույն անիմացիայի համար։
  • 2012 - Պուլչինելլա ծովածոցում մուլտֆիլմների պարգևատրում։
  • 2010 - Աստրայի մրցանակ։
  • 2012 - մանկական երևակայության սինոփսիսի համար մրցանակ։
  • 2012 - Prix Jeunesse. Մյունխենյան միջազգային մրցանակ։
  • Էմմի-ի առաջին միջազգային մանկական մրցանակ։

Նաև մուլտֆիլմը նոմինացվել է այնպիսի մրցանակների, ինչպես Էննի-ի 39-րդ մրցանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 https://www.bafta.org/cyp2022
  3. https://www.bafta.org/cyp2022-Winners
  4. The Amazing World of Gumball (TV Series 2011– ) - Release Info - IMDb
  5. Ready to roll (англ.). Kidscreen. Brunico Communications (8 April 2011). Проверено 4 июля 2013.
  6. Ramin Zahed. Gumball Regins Reign of Color (англ.). Animation (29 May 2011). Проверено 4 июля 2013.
  7. BAFTA Presents: The Amazing World of Gumball (англ.). The Children's Media Conference (5 July 2012). Проверено 4 июля 2013.
  8. Jennifer Wolfe. Season Three of Amazing World Of Gumball Greenlighted (англ.). Animation World Network (5 October 2012). Проверено 4 июля 2013.
  9. Borja Huertas. BoulderMedia.tv - Welcome
  10. John Kennedy. Irish cartoon The Amazing World of Gumball picks up an Emmy (англ.), SiliconRepublic.com (12 February 2013). Архивировано из первоисточника 25 ноября 2013. Проверено 25 июля 2014.
  11. The Amazing World Of Gumball' Boulder Media update! (англ.). Animation Ireland. Проверено 4 июля 2013.
  12. Пост о будущем окончании работы над шоу
  13. Подтверждение Бенджамина, что это его самостоятельное решение
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գամբլի զարմանահրաշ աշխարհը» հոդվածին։