Բեղմնականխիչ սպունգ, համադրում է պատնեշային և սերմնասպան մեթոդները՝ բեղմնավորումը կանխելու նպատակով։ Հայաստանում վաճառվում են «Ֆարմատեքս» ապրանքային անվանմամբ բեղմնականխիչ սպունգեր։

Բեղմնականխիչ սպունգ
Բեղմնականխիչ սպունգ՝ պլաստիկ ամանում
Ընդհանուր տեղեկություններ
Բեղմնականխման ձևը/տեսակըՊատնեշային
Մարդկությանը հայտնի է1983
Ձախողման ցուցանիշը (առաջին տարում)
Ճիշտ կիրառման դեպքումNulliparous:9%[1] Parous:20%[1]%[1]
Տիպական կիրառման դեպքումNulliparous:12%[1]%[1]
Կիրառում
Դարձելիություն (պտղաբերության վերականգնում)դարձելի
Հուշում?
Առավելություններ և թերություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանությունՈչ
ԱռավելություններԿարելի է տեղադրել սեռական հարաբերությունից 12-24 ժամ առաջ
Ռիսկերսնկային վարակ, հազվադեպ՝ տոքսիկ շոկի համախտանիշ

Սպունգերը գործում են 2 եղանակով։ Առաջին. սպունգը ներդրվում է հեշտոցի մեջ այնպես, որ փակի արգանդի վզիկի բացվածքը և արգելափակի սպերմայի մուտքը արգանդ։ Երկրորդ. Արտադրության փուլում սպունգերը ներծծվում են սերմնասպաններով, որոնք անշարժացնում են սպերման[2]։

Կիրառումը խմբագրել

Սպունգը ներդրվում է հեշտոցի լուսանցքից մինչև սեռական ակտը և պետք է տեղադրվի արգանդի վզիկի շրջանում՝ արդյունավետությունն ապահովելու նպատակով։ Սպունգերը չեն պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից (ՍՃՓՎ)։

«Ֆարմատեքս» սպունգերը արտադրվում են կիրառման համար պատրաստ վիճակում[3]։ Սպունգը կարող է տեղադրվել սեռական ակտից մինչև 24 ժամ առաջ։ Սեռական ակտից հետո այն պետք է թողնել իր տեղում նվազագույնը 6 ժամ։ Չի թույլատրվում անընդմեջ կրել սպունգը 30 ժամից ավելի[2] Սեռական ակտից հետո հեռացված սպունգը չպետք է օգտագործել երկրորդ անգամ[4]։

Կողմնակի ազդեցությունները խմբագրել

Ոմանք կարող են ալերգիա ունենալ սպունգում պարունակվող սերմնասպանի նկատմամբ։ Հակաբեղմնավորիչ սպունգ օգտագործող կանանց մոտ ավելի մեծ է սնկային և միզուղիների վարակների առաջանալու վտանգը։ Սխալ կիրառումը, օրինակ՝ սպունգը չափից ավելի երկար ժամանակ չհեռացնելը, կարող է հանգեցնել թունավոր (տոքսիկ) շոկի համախտանիշ|հանգեցնել թունավոր (տոքսիկ) շոկի համախտանիշի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Trussell, James (2011). «Contraceptive efficacy». In Hatcher, Robert A.; Trussell, James; Nelson, Anita L.; Cates, Willard Jr.; Kowal, Deborah; Policar, Michael S. (eds.) (eds.). Contraceptive technology (20th revised ed.). New York: Ardent Media. էջեր 779–863. ISBN 978-1-59708-004-0. ISSN 0091-9721. OCLC 781956734. {{cite book}}: |editor6-first= has generic name (օգնություն) Table 26–1 = Table 3–2 Percentage of women experiencing an unintended pregnancy during the first year of typical use and the first year of perfect use of contraception, and the percentage continuing use at the end of the first year. United States. Արխիվացված 2017-02-15 Wayback Machine
  2. 2,0 2,1 «Bith Control Sponge». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «The Birth Control Sponge». Global Health Options. 2004. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. Mayo Clinic. (2010). Retrieved February 3, 2011

Արտաքին հղումներ խմբագրել

  • Contraceptive Pills – rqeeqa.com
  • Spongeworthiness – Salon.com
  • The Contraceptive Sponge – DrDonnica.com
  • Contraceptive Sponges (Today / Protectaid / Pharmatex) – FAQ thread on Ovusoft.com message boards