Արևմտյան մարգարիտ կամ Սիչուանի աշտարակ (չինարեն՝ 四川广播电视塔), բարձր շինություն Չեխուա շրջանի Չենդու քաղաքում (Սիչուան նահանգ, Չինաստան)։ Ունի 339 մետր բարձրություն, հանդիսանում է Արևմտյան Չինաստանի[en][1] ամենաբարձր շինությունը։ Բարձրությամբ 16-րդն է Չինաստանի շինությունների մեջ, իսկ աշխարհի բարձր հեռուստաաշտարակներից 18-րդն է։

Արևմտյան մարգարիտ
四川广播电视塔
Center
Տեղագրություն Չենխուա, Չենդու, Սիչուան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Կառուցման ժամանակ 1992/1998 — 2004
Օգտագործում դիտարկման, հեռուստատեսային և ռադիոհաղորդակցություն աշտարակ, ռեստորան, գրասենյակներ
Բարձրություն
Ծայրաձող 339 մ
Տանիք 257 մ
Վերջին հարկ 230 մ
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 17
Վերելակների թիվ 7
Ճարտարապետ 中国建筑西南设计院
中国广播电影电视部设计院
Արևմտյան մարգարիտ (Չինաստան)##
Արևմտյան մարգարիտ (Չինաստան)

Նկարագրություն խմբագրել

Հեռուստաաշտարակի 218 մետր բարձրության վրա գտնվում է դիտման հարկը, 204 մետր բարձրության վրա՝ դիտահարթակը։ Երկնաքերը կառուցված է երկաթբետոնից։ Սկզբնական շրջանում աշտարակը կառուցվում էր հեռահաղորդակցության նպատակով, բայց արդյունքում նրա մեջ ներառված են ոչ միայն հեռուստա և ռադիոհաղորդիչ սարքավորումներ, այլ նաև դիտման հարթակ, պտտվող ռեստորան[2], ժամանցի և առևտրի կենտրոններ, կինոթատրոններ, գրասենյակներ։

Հիմնական առանձնահատկությունները
  • Շինարարությունը սկսվել է 1992 (1998) թվականից և ավարտվել 2004 թվականին
  • Բարձրությունը՝ 339 մ (ծայրաձողի հետ միասին), 257 մ (տանիքը), 230 մ (ամենավերին հարկը)
  • Հարկերը՝ 17
  • Վերելակները՝ 7 (0-ից 208 մետրը բարձրանում է 40 վայրկյանում)[2]

Պատմություն խմբագրել

Աշտարակի շինարարությունը պայմանավորված էր սկսել 1983 թվականին, սակայն շինարարական աշխատանքները սկսվել են միայն 1992 թվականից, բայց ֆինանսական խնդիրների պատաճառով այն երկարաձգվել է մինչև 1998 թվականը։ Շինարարությունը ավարտին է հասցվել 2004 թվականին, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 17-ին[3]։ 2008 թվականի Սիչուանի երկրաշարժը հեռուստաաշտարակին մեծ վնաս չի պատճառել։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 四川广播电视塔及影视文化广场(成都339) (չին.) на сайте news.huaxi100.com, 29 сентября 2014
  2. 2,0 2,1 40秒升至208米四川广播电视塔昨起试营业 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (չին.) на сайте e.chengdu.cn, 16 сентября 2013
  3. 四川广播电视塔339米高空俯瞰 成都如此的美丽 Արխիվացված 2020-02-01 Wayback Machine (չին.) на сайте city.finance.sina.com.cn, 18 октября 2006

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան մարգարիտ» հոդվածին։