Աստանա Արենա

մարզադաշտ Աստանայում

«Աստանա Արենա», մարզադաշտ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, տեղավորում է մինչև 30 000 հանդիսատես։

Աստանա Արենա
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՂազախստան Աստանա
ԵրկիրՂազախստան
Հիմնադրված2009
Բացված3 июля 2009 թվականի հուլիսի 3
Կառուցման գին$185 մլն
ՃարտարապետPopulous
ՃարտարագետBuro Happold
ՍեփականատերԱստանա
Տարողություն30 000
Տնային թիմԱստանա (ֆուտբոլային ակումբ)
Բայթերեկ (ֆուտբոլային ակումբ)
Ղազախստանի հավաքական
Դաշտի չափսեր105×68 մ
Կայքastanaarena.kz
Քարտեզ
Քարտեզ
 Astana Arena Վիքիպահեստում

Սկզբում, ինչպես և դրա բացման օրը մարզադաշտը անվանվել է Խաջիմուկան ի պատիվ հայտնի ըմբիշի[1]։ Ավելի ուշ մարզադաշտը ստացավ ներկայիս «Աստանա Արենա» անվանումը։

Աստանա Արենա, 2014 թ․

Մարզադաշտը առաջին հերթին նախատեսված է ֆուտբոլի համար, բայց հեշտությամբ կարող է հարմարեցվել այլ սպորտաձևերի, այդ թվում երկրում սիրված՝ ըմբշամարտի, ձյուդոյի և բոքսի համար։ 30 000 տեղանոց մարզադաշտը մտածված է, որպես մեծ ճնշման երկաստիճան կառույց, ստորին մասում կա 15 000 տեղ, որը շրջապատում է խաղադաշտը, վերին մասում կա ևս 15 000 տեղ, որն էլ իր հերթին կախված է արևմտյան և արևելյան կողմերի վրա։

Մարզադաշտի շարժական տանիքը ամբողջությամբ բացվում և փակվում է 20 րոպեում։ Մարզադաշտն ունի արհեստական դաշտ, որը հարմարեցված է միջազգային կարգի խաղեր և համերգներ անցկացնելու համար։

Մարզադաշտի պատմություն խմբագրել

Մարզադաշտը բացվել է 2009 թվականի հուլիսի 3-ին։ Մարզադաշտի պատմության մեջ առաջին անգամ այդ օրը հանդիպեցին «Աստանա» և Ղազախստանի երիտասարդական հավաքականը։ Խաղը դատել է մրցավար Պիեռլուիջի Կոլինան, սիմվոլիկ կերպով մրցավարի սուլիչից հետո գնդակին առաջին հարվածը կատարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Ամեն թիմի կազմում բացի հիմնական կազմի ֆուտբոլիստներից խաղադաշտում էին նաև երկուական հրավիրված «աստղեր», երիտասարդական հավաքականի կազմում էին՝ Վրաստանի հավաքականի և իտալական «Միլանի» պաշտպան Կախաբեր Կալաձեն և Ուկրաինայի հավաքականի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, իսկ «Աստանայի» կազմում էին հայտնի թուրք ֆուտբոլիստներ Հասան Շաշը և Հական Շուկյուրը։

2009 թվականի հոկետմբերի 14-ին խաղադաշտում առաջին անգամ կայացավ երկու ազգային հավաքականների պաշտոնական հանդիպում 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում, Ղազախստանի հավաքականը հանդիպեց Խորվաթիայի հավաքականի հետ։ Խաղը ավարտվեց հօգուտ հյուրերի 2:1 հաշվով, որոշիչ գնդակը խփվեց խաղի ավարտին, ավելացվածի ժամանակում։

Խաղադաշտում անց է կացվել Ասիական ձմեռային խաղեր 2011-ի բացման արարողությունը[2][3]։

Նկարագրություն խմբագրել

  • Չորս տրիբունա՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան։
  • Տարողություն՝ 30 000 հանդիսատես։
  • Դաշտի չափսեր՝ 105 х 68:
  • Ծածկույթ՝ արհեստական։
  • Նստատեղեր՝ պլասմասե։
  • VIP՝ օթյակներ։
  • Մամուլի օթյակ
  • Ընդարձակ հանդերձարաններ՝ 4:
  • Մրցավարական սենյակ։
  • Տեսուչի սենյակ։
  • 120 հոգու համար նախատեսված մամլո ասուլիսի սրահ։
  • 4 սենյակ ԶԼՄ-ների համար նախատեսված 100 մարդու համար։
  • Տնօրենների սենյակ։
  • 2 ժամանակակից տեսախցիկ։
  • ՈւԵՖԱ-ի պահանջներին համապատասխան լուսավորություն։
  • Մարզումների սրահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В Астане открыт стадион «Кажымукан»». sports.kz. 2009 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Открытие Азиады состоялось 30 января 2011 на крытом стадионе Астаны». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  3. astana-almaty2011.kz(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել