Առնետորս (մալայալամ՝ എലിപ്പത്തായം), ռեժիսոր Ադուր Գոպալակրիշնանի հնդկական ֆիլմ դրաման[1]։ Շատ քննադատների կարծիքով` սա ռեժիսորի լավագույն ֆիլմերից է։ Ֆիլմը ցուցադրվել է մի քանի կինոփառատոների ժամանակ, այդ թվում` 1982 թվականի Կաննի կինոփառատոնին[2]։

Առնետորս
մալայալամ՝ എലിപ്പത്തായം
Երկիր Հնդկաստան
Ժանրդրամա
Թվական1981
Լեզումալայլամ
ՌեժիսորԱդուր Գոպալակրիշնան
ՊրոդյուսերK. Ravindranathan Nair?
Սցենարի հեղինակԱդուր Գոպալակրիշնան
ԴերակատարներKaramana Janardanan Nair? և Շարադա
ՕպերատորՄանկադա Ռավի Վարմա
ԵրաժշտությունM. B. Sreenivasan?
ՄոնտաժՄ․ Մանի
Տևողություն116 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմում ցուցադրվում է ժամանակակից ֆեոդալների գյուղական կյանքի մթնոլորտը։ Մեծ կալվածքում ապրում են եղբայրը և երկու չամուսնացած քույրերը։ Առաջին քույրը ամբողջ օրը ստրկուհու նման վարում է տնտեսության գործերը, իսկ երկրորդը տարված է դպրոցական ուսուցչով, բայց եղբայրը չի ուզում, որ նրանք ամուսնանան։ Գուցե, նա ընդհանրապես ոչինչ չի ուզում և իրեն հաշիվ չի տալիս դրանում։ Նրա մարդկային վառ բնավորությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ տանը առնետներ են հայտնվում։ Եղբայրը ոչիչ չի կարողանում անել, իսկ փոքր քույրը ստիպված է համբերատարորեն որսալ դրանց և խեղտել լճի մեջ։

Առնետորսը մետաֆոր է, որը ցույց է տալիս, թե ինչպես են կանայք հայտնվում ֆեոդալական համակարգի թակարդի մեջ։

Դերերում խմբագրել

  • Կարամանա Ջանարդանան Նաիր` Ուննի
  • Ջալաջա` Շրիդևի
  • Ռաջամ Նաիր` Ջանամմա
  • Շարադա` Ռաջամմա

Պարգևներ խմբագրել

  • Բրիտանական կինոյի ինստիտուտի միցանակ
  • Լոնդոնի կինոփառատոնի մրցանակ
    • 1982 թվական, մրցանակ` «Ամենաինքնատիպ և ստեղծագործական ֆիլմ» անվանակարգում (Ադուր Գոպալակրիշնան)
  • Ազգային կինոմրցանակ (Հնդկաստան)
    • 1982 թվական, «Արծաթե լոտոս» մրցանակ` լավագույն երաժշտության համար (Պ. Դևադաս)[3]
    • 1982 թվական, «Արծաթե լոտոս» մրցանակ` մալայամերեն լեզվով լավագույն ֆիլմի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «It's a small world» (անգլերեն). britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  2. «Festival de Cannes: Elippathayam» (անգլերեն). festival-cannes.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
  3. «29th National Film Awards» (PDF) (անգլերեն). Directorate of Film Festivals. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել