Անդրեա Առնոլդ (ապրիլի 5, 1961(1961-04-05)[2], Դարթֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ռեժիսոր, դերասանուհի։

Անդրեա Առնոլդ
Ծնվել էապրիլի 5, 1961 (63 տարեկան)[1]
ԾննդավայրԴարթֆորդ
ԿրթությունԱմերիկայի կինոարվեստի ինստիտուտի կոնսերվատորիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլիացի
Մասնագիտացումդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստահաղորդավարուհի
Պարգևներ
IMDbID 0036349

Կենսագրություն խմբագրել

Անդրեա Առնոլդը ծնվել է Դարթֆորդում, 1961 թվականին։ Եղել է ընտանիքի չորս երեխաներից ավագը։ Առնոլդը ծնվել է երբ մայրը 16 տարեկան էր, իսկ հայրը՝ 17, և նրանք ամուսնալուծվել են երբ Առնոլդը տակավին երիտասարդ էր։ Մայրը միայնակ է հոգացել ու խնամել չորս երեխաներին, ինչի մասին Առնոլդը հիշատակել է իր «Իշամեղու» կարճամետրաժ ֆիլմում։ Երբ նրան հարցնում են՝ արդյոք դա կենսագրական ֆիլմ է, նա պատասխանում է. «Մեծացել եմ ծառայողի ընտանիքում, կարծում եմ, կհասկանք՝ ինչ թեմաներից եմ գրում»[3]։ Դեռ փոքր հասակից նա գրել է մարդկային կյանքի դառը փորձությունների մասին։ Հարցազրույցներից մեկում նա պատմում է՝ ինչպես է տասը տարեկանում գրել պիես, որտեղ արտահայտել է իր «սարսափը» ստրկավաճառության մասին[4]։ Ավագ դպրոցից նա հեռացավ 16 տարեկանում, երբ որոշեց դառնալ դերասանուհի։ 18 տարեկանում մեկնում է Լոնդոն և աշխատում որպես "No. 73" մանկական հեռուստաներկայացման հաղորդավար և դերասանուհի։ Հետագա 10 տարիները նա աշխատում է հեռուստատեսությունում և շարունակում պատմություններ գրել։ Առնոլդը սովորում է Լոս Անջելեսի ամերիկյան կինո ինստիտուտում և փարձառություն ձեռք բերում կինոարտադրության ասպարեզում։ Կրթությունն ավարտելուց և Բրիտանիա մեկնելուց հետո դուստր է ունենում՝ Կարոլը և հեռուստատեսության համար սկսում է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություն
1998 Կաթ Ռեժիսոր կարճամետրաժ
2001 Շուն Ռեժիսոր կարճամետրաժ
2003 Իշամեղու Ռեժիսոր կարճամետրաժ
2006 Կարմիր ճանապարհ Ռեժիսոր
2009 Ակվարիում Ռեժիսոր
2011 Մոլեգին հողմերի դարավանդ Ռեժիսոր
2015 Ամերիկյան մեղր Ռեժիսոր

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություններ
2003 Coming Up (Հեռուստասերիալներ) Ռեժիսոր դրվագներ "Bed Bugs"-ից
2015 Թափանցիկ (Հեռուստասերիալներ) Ռեժիսոր 2 եթերաշրջան, 2 դրվագ

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

  • 2005 Օսկար լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Իշամեղու»
  • 2006 Ժյուրիի մրցանակ Կաննի կինոփառատոնում, «Կարմիր ճանապարհ»
  • 2007 BAFTA մրցանակ լավագույն սցենարիստի, ռեժիսորի և պրոդյուսերի համար, «Կարմիր ճանապարհ»
  • 2009 Բրիտանական անկախ ֆիլմերի մրցանակ բրիտանական անկախ ֆիլմի լավագույն ռեժիսորին, «Ակվարիում»
  • 2009 Ժյուրիի մրցանակ Կաննի կինոփառատոնում, «Ակվարիում»
  • 2010 BAFTA մրցանակ լավագույն բրիտանական ֆիլմի համար, «Ակվարիում»
  • 2011 Բրիտանական թագավորության շքանշան
  • 2012 FIPRESCI մրցանակ Ստամբուլի միջազգային կինոփառատոնում, «Մոլեգին հողմերի դարավանդ»
  • 2013 Նյու Յորքի կինոփառատոն, ռեզիդենտ ռեժիսոր
  • 2015 Սասեկսի համալսարանի պատվավոր կոչում[6]
  • 2015 Ֆալմաուֆ համալսարանի մաստերկլաս դասախոս[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Real life in the fish tank" The Guardian (23 August 2009). Retrieved 25 May 2010.
  2. Internet Movie Database — 1990.
  3. «Film: Andrea Arnold Interview». Scotsmans. 2009 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
  4. Secher, Benjamin (2011 թ․ նոյեմբերի 5). «Dark depths of Andrea Arnold's Wuthering Heights». The Telegraph. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
  5. Winters, Laura (2007 թ․ ապրիլի 1). «Director Leaps From Shorts to Longing». New York Times. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
  6. «British film director Andrea Arnold is honoured by the University of Sussex». University of Sussex. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
  7. «Andrea Arnold- Masterclass». Falmouth University. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Առնոլդ» հոդվածին։