Ալբանիայի գիտությունների ակադեմիա

Ալբանիայի գիտությունների ակադեմիա (ալբ․՝ Akademia e Shkencave e Shqipërisë), կարևոր գիտական հաստատություն Ալբանիայում։ Հիմնադրվել է 1972 թվականին[5]։

Ալբանիայի գիտությունների ակադեմիա
Изображение логотипа
Տեսակգիտությունների ակադեմիա
Հիմնադրված է1972
ԱնդամակցությունՄիջազգային գիտական խորհուրդ[1], InterAcademy Partnership[2], International Union of Academies?[3] և Բոլոր եվրոպական ակադեմիաներ[4]
Երկիր Ալբանիա
Կայքakad.gov.al/ash/
Ալբանիայի գիտությունների ակադեմիա (Ալբանիա)##
Ալբանիայի գիտությունների ակադեմիա (Ալբանիա)
Ալբանիայի գիտությունների ակադեմիա, Ալբանիա
 Academy of Sciences of Albania Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ալբանիայի գիտությունների ակադեմիայի կազմում ընդգրկված են վաստակաշատ գիտնականներ, որոնք ներգրավված են Ալբանիայում և երկրից դուրս գործող գիտահետազոտական կենտրոններում և կազմակերպություններում։ Ակադեմիան ունի 28 անդամ[6], 11 թղթակից անդամ[7], 26 պատվավոր անդամ[7]։

Ակադեմիան ունի երկու բաժին՝

  • Հասարակական գիտությունների և ալբանագիտության բաժին
  • Բնական և տեխնիկական գիտությունների բաժին

Բաղկացած է հետևյալ միավորներից՝

  • Տեխնոլոգիական և ինովացիոն զարգացման ծրագրեր
  • Արտաքին և հասարակության հետ կապերի մասնաճյուղ
  • Գրադարան[8]
  • Հրատարակչություն

Ալբանիայի գիտությունների ակադեմիայում է գտնվում երկրի ամենամեծ ակադեմիական գրադարանը, որը հիմնադրվել է 1975 թվականին 10,000 կտոր գրականությամբ, 1986 թվականին հավաքածուն կազմել է 8,120,000 նմուշ[9]։

2008 թվականին չորս հետազոտական ինստիտուտներ (Պատմության ինստիտուտ, Հնագիտության ինստիտուտ, Լեզվաբանության և գրականության ինստիտուտ, Բանահյուսական մշակույթի ինստիտուտ) առանձնացել են ակադեմիայից և ձևավորել Ալբանագիտության կենտրոն[10]։

Պարբերականներ խմբագրել

  • Studia Albanica, ISSN 0585-5047
  • AJNTS - Բնական և տեխնիկական գիտությունների ալբանական ամսագիր, ISSN 2074-0867

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://council.science/member/albania-academy-of-sciences/
  2. https://www.interacademies.org/network/member-academies
  3. https://web.archive.org/web/20240125131018/http://www.unionacademique.org/en/members
  4. https://allea.org/members
  5. The World of Learning 2004 By Michael Salzman, Europa Publications ISBN 1-85743-182-0 Page 42 ([1])
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  7. 7,0 7,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  9. World Encyclopedia of Library and Information Services By Robert Wedgeworth Third Edition ISBN 0-8389-0609-5 Page 41 ([2])
  10. Marenglen Verli (2014 թ․ դեկտեմբերի 28), «Milosao», Histori për botimin e historisë [History of History Publication], Gazeta Shqiptare, էջ 16, OCLC 777718670

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբանիայի գիտությունների ակադեմիա» հոդվածին։