Աթենքի դքսություն (հուն․՝ Δουκάτον Αθηνών, ֆր.՝ Duché d'Athènes)), խաչակրաց պետություն Բալկանյան թերակղզում։

Աթենքի դքսություն
Δουκάτον Αθηνών
Duché d'Athènes
 Բյուզանդական կայսրություն 1205 - 1458 Օսմանյան կայսրություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Աթենք
Լեզու հունարեն
ֆրանսերեն
Իշխանություն
Պետական կարգ Վասալիտետ

Աթենքի դքսությունը գտնվել է ներկայիս Հունաստանի տարածքում և ստեղծվել է չորրորդ խաչակրաց արշավանքից հետո՝ 1202-1204 թվականներին[1]։

Աթենքի դքսությունը իր ստեղծման պահից ի վեր համարվում էր Թեսալոնիկի թագավորության վասալական տերություն։

1224 թվականից Աթենքի դուքսը ընդունեց հարևան Աքայան իշխանության գերակայությունը։ Այն բանից հետո, երբ 1261 թվականին Բյուզանդիայի կայսր Միքայել VIII Պալեոլոգոսը նվաճում է Կոստանդնուպոլիսը, երկու խաչակրաց պետությունները՝ Աթենքի դքսությունը և Աքայան իշխանությունը դառնում են բյուզանդական հողեր։

1318 թվականին երկիր են ներխուժում կատալոնյան բանակները, իսկ ավելի ուշ Աթենքի դքսությունը դառնում է Վենետիկի հանրապետության տարածք։

1456 թվականին օսմանյան նվաճողները գրավում են Հունաստանը։ Այս տարածքներում պետականությունը վերականգնվում է միայն 19-րդ դարում Հունաստանի թագավորության ստեղծմամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Setton, Kenneth M. (1975b). "The Catalans and Florentines in Greece, 1311–1462". In Hazard, Harry W. A History of the Crusades, Volume III: The fourteenth and fifteenth centuries. Madison, Wisconsin: University of Wisconsin Press. pp. 225–277. ISBN 0-299-06670-3.