«Ադամանդե ձեռքը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 7.
| նկարագրություն = «Ադամանդե ձեռքը» ֆիլմի պաստառը
}}
'''«Ադամանդե ձեռք»''' ({{lang-ru|Бриллиантовая рука}}), [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|խորհրդային]] էքսցենտրիկ կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր [[Լեոնիդ Գայդայ]]ը 1968 թվականին<ref name="Мосфильм 2">{{cite web |author= |authorlink= |coauthors= |url=https://cinema.mosfilm.ru/films/35142/ |title=Бриллиантовая рука |subtitle=Каталог фильмов |lang=ru |format= |website= |publisher=[[Մոսֆիլմ|Мосфильм]] |date= |description= |quote= |accessdate=2020-12-12 |deadlink= |archiveurl=https://web.archive.org/web/20201103012648/https://cinema.mosfilm.ru/films/35142/ |archivedate=2020-11-03 }}</ref>։ Սցենարը գրել են [[Մորիս Սլոբոդսկի]]ն, [[Յակով Կոստյուկովսկի|Յակով Կոստյուկովսկի]]ն և Լեոնիդ Գայդայը։ Կինոնկարի հիմքում ընկած է պատմություն այն մասին, թե ինչպես են արտասահմանցի [[Մաքսանենգություն|մաքսանենգները]] խորհրդային զբոսաշրջիկ Սեմյոն Սեմյոնովիչ Գորբունկովին շփոթում փոխադրող-գործակալ Գենադի Կոզոդոևի հետ։ Սյուժեն պտտվում է չարագործների՝ գիպսե վիրակապում թաքնված ադամանդները վերադարձնելու համառ, բայց անհաջող փորձերի շուրջ։ Գլխավոր հերոսի կերպարն ստեղծելիս սցենարիստները հաշվի են առել [[Յուրի Նիկուլին]]ի դերասանական տվյալները, որը դերասանական կազմում ընդգրկվել է առանց կինոփորձերի։ Ֆիլմում նկարահանվել են նաև [[Անդրեյ Միրոնով]]ը, [[Անատոլի Պապանով|Անատոլի Պապանովը]], [[Նոնա Մորդյուկովա|Նոնա Մորդյուկովան]], [[Սվետլանա Սվետլիչնայա|Սվետլանա Սվետլիչնայան]], [[Ստանիսլավ Չեկան]]ը, [[Վլադիմիր Գուլյաև|Վլադիմիր Գուլյաևը]], [[Նինա Գրեբեշկովա|Նինա Գրեբեշկովան]] և այլ արտիստներ։ Նկարահանումներն անցկացվել են 1968 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր [[Սոչի|Սոչիում]], [[Ադլեր]]ում, [[Տուապսե|Տուապսեում]], [[Գժատսկ|Գժատսկում]], [[Պավլովսկայա Սլոբոդա]]յում, Մոսկվայի նատուրալ օբյեկտներում և «[[Մոսֆիլմ|Մոսֆիլմի]]» տաղավարներում։ «Արտասահմանյան տեսարանները» նկարահանվել են Բաքվում։[[Բաքու|Բաքվում]]։ Առանձին տեսարանների վրա աշխատելիս ֆիլմի ստեղծողներն օգտագործել են համակցված նկարահանումներ, մեխանիկական հատուկ էֆեկտներ և այլ տեխնոլոգիաներ։
 
Սցենարի հաստատման գործընթացում և նկարահանումների ժամանակ գեղարվեստական խորհրդի առաջարկությամբ ժապավենից հանվել են մի շարք դրվագներ, վերահնչյունավորվել կամ ճշգրտվել են կերպարների առանձին խոսքեր։ Քննադատների մի մասը շատ զուսպ է վերաբերվել «Ադամանդե ձեռքի» թողարկմանը։ Գայդայի ժամանակակից գրախոսների հավանությանը չի արժանացել ռեժիսորի կողմից «հնացած հնարքների» օգտագործումը, «հին կրկեսային ռեպրիզների» հանդեպ նրա հակվածությունը, «ներդրված էստրադային համարների» ընդգրկումը ժապավենում։ Ուսումնասիրողների կարծիքով՝ «Ադամանդե ձեռքը» խորհրդային և արտասահմանյան կինոարտադրության ծաղրանմանակում է. դրանում կարելի է գտնել յուրօրինակ հղումներ «Չապաև», «[[Բերանբացը]]», «Դեպի հյուսիս՝ հյուսիս-արևմուտքով» ֆիլմերից, [[Ջեյմս Բոնդ|Ջեյմս Բոնդի]] մասին կինոնկարներից։ Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր [[Ալեքսանդր Զացեպին|Ալեքսանդր Զացեպին]]ը, երգերի տեքստերը («Остров невезения», «Помоги мне», «Песня про зайцев») գրել է Լեոնիդ Դերբենյովը։ Երգերը կատարել են Անդրեյ Միրոնովը, Յուրի Նիկուլինը, [[Աիդա Վեդիշչևա]]ն։ Ֆիլմն էկրան է բարձրացել 1969 թվականի ապրիլի 28-ին։ Վարձույթի առաջին տարվա ընթացքում ֆիլմը դիտել է 76,7 մլն հանդիսատես։ 1970 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայը և դերասան Յուրի Նիկուլինն արժանացել են [[ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ|ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի]] «վերջին տարիների կինոկատակերգությունների ստեղծմանը մասնակցելու համար», այդ թվում՝ «Ադամանդե ձեռքը» ֆիլմի։ Ֆիլմի կերպարների խոսքերը ներառվել են [[թևավոր խոսք|թևավոր խոսքեր]]ի ու աֆորիզմների բառարաններում, ավելի քան երկու հարյուր մեջբերումներ ներառվել են խոսակցական ռուսերենում։