«Ֆինանսական ռիսկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆինանսական ռիսկ''', ռիսկ, որը կապված է ֆինանսական ռեսուրսների (կանխիկ դրամի) կորստի հավանականութ...»:
(Տարբերություն չկա)

12:06, 14 Հունիսի 2021-ի տարբերակ

Ֆինանսական ռիսկ, ռիսկ, որը կապված է ֆինանսական ռեսուրսների (կանխիկ դրամի) կորստի հավանականության հետ)[1][2]: Ֆինանսական ռիսկերը առաջացել են միաժամանակ դրամավարկային շրջանառության և տարբեր տեսակի դրամական հարաբերությունների ի հայտ գալուն զուգընթաց՝ ներդրող-թողարկող, վարկատու-վարկառու, վաճառող-գնորդ, արտահանող-ներմուծող և այլն: Ֆինանսական ռիսկերը շուկայական պայմաններում ձեռնարկատիրական գործունեության բաղկացուցիչ մասն են[3]: Ադամ Սմիթը, ուսումնասիրելով և վերլուծելով ձեռնարկատիրական շահույթի բնույթը, ձեռնարկատիրական եկամտի կառուցվածքում առանձնացրել է այնպիսի բաղադրիչ, ինչպիսին է «ռիսկի վճարումը» ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հնարավոր կորուստների հատուցման տեսքով[4]:

Ֆինանսական ռիսկերի դասակարգում

Ֆինանսական ռիսկերը բաժանված են երեք տեսակի. 1. Ռիսկեր կապված փողի գնողունակության հետ, 2. Կապիտալ ներդրումների հետ կապված ռիսկեր (ներդրումային ռիսկեր), 3. Ռիսկերը, որոնք կապված են կազմակերպության տնտեսական գործունեության կազմակերպման ձևի հետ[5]:

Ռիսկերը, որոնք կապված են փողի գնողունակության հետ

Փողի գնողունակության հետ կապված ռիսկերը ներառում են.

  • գնաճային և գնանկման ռիսկեր,
  • արժութային ռիսկեր,
  • իրացվելիության ռիսկեր:

Գնաճային ռիսկը կապված է փողի մաշվածության հնարավորության հետ (կապիտալի իրական արժեք) և գնաճի պատճառով իրական եկամտի և շահույթի նվազման հետ: Գնաճի ռիսկերը գործում են.

  • մի կողմից՝ ապրաանքների արտադրության մեջ օգտագործվող հումքի ինքնարժեքի ավելի արագ աճի ուղղությամբ` պատրաստի արտադրանքի ինքնարժեքի աճի համեմատ,
  • մյուս կողմից՝ ընկերության պատրաստի արտադրանքը կարող է ավելի արագ թանկանալ, քան մրցակիցներինը, ինչը կհանգեցնի գների իջեցման և հետևաբար նաև վնասների:

Գնանկման ռիսկի դեպքում գնանկման աճի հետ մեկտեղ գներն իջնում են, ինչը հանգեցնում է ձեռներեցության տնտեսական պայմանների վատթարացման և եկամտի նվազման:

Արտարժույթի ռիսկը վերաբերում է արժույթի անբարենպաստ արժեզրկման վտանգին: Արտահանողը վնասներ է կրում, երբ ազգային արժույթի փոխարժեքը բարձրանում է վճարման արժույթի համեմատ, քանի որ նա ստանում է ավելի ցածր իրական արժեք: Ներմուծողի համար արժութային ռիսկերն առաջանում են, եթե գնի փոխարժեքը բարձրանում է վճարման արժույթի նկատմամբ:

Իրացվելիության ռիսկերը ռիսկեր են, որոնք կապված են արժեթղթերի կամ այլ ապրանքների վաճառքի ժամանակ կորուստների հնարավորության հետ ` դրանց որակի և սպառողական արժեքի գնահատման փոփոխությունների հետևանքով:

Կապիտալ ներդրումների ռիսկեր

Ներդրումային ռիսկը արտահայտում է ֆինանսական կորուստների հնարավորությունը ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում: Ներդրումային ռիսկի տեսակներն են.

  • իրական ներդրումային ռիսկ,
  • ֆինանսական ներդրումների ռիսկ (պորտֆելի ռիսկ),
  • նորարարական ներդրումների ռիսկ:

Ծանոթագրություններ

  1. «Финансовые риски» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-07-ին. Վերցված է 2011-06-10-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Литовских А.М. Управление финансовыми рисками // Финансовый менеджмент. — Конспект лекций. — Таганрог: Издательство Таганрогского государственного радиотехнического университета, 1999. — 76 с.
  3. «Сущность финансовых рисков и их значение в деятельности коммерческих банков» (ռուսերեն). Проект Эксперт РА. Վերցված է 2011-06-10-ին.
  4. Կաղապար:Нп4 Виды финансовых рисков // Инвестиционная оценка. Инструменты и методы оценки любых активов. — М.: Альпина Паблишер, 2010. — 1344 с. — ISBN 978-5-9614-1152-2
  5. «Финансовые риски» (ռուսերեն). Бизнес. Инвестиции. Право. Վերցված է 2011-06-10-ին.