«Հայիթիի զինանշան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Coat of arms of Haiti» էջի թարգմանությամբ
(Տարբերություն չկա)

14:10, 24 Մայիսի 2021-ի տարբերակ

Հայիթիի զինանշանը առաջին անգամ ներկայացվել է 1807 թվականին, իսկ ներկայիս ձևով՝ 1986 թվականին։

Հայիթիի զինանշան
Մանրամասնություններ
ԿրիչՀայիթիի Հանրապետություն
Հաստատված1986 (1807) թվական
ՍաղավարտՓռյուգիական գլխարկ
ԿարգախոսL'Union falt la force
<<Միասնությունն ուժ է>>

Յուրաքանչյուր կողմում երեք երկրի փաթաթված դրոշներն են, որոնք գտնվում են գազոնի վրա գտնվող արմավենու և թնդանոթների ետևում։ Գազոնի վրա բազմաթիվ իրեր կան, ինչպիսիք են թմբուկ, բյուգելհոռններ և նավի խարիսխներ։ Արմավենու վերևում փռյուգիական գլխարկ՝ որպես ազատության խորհրդանիշ։

Ժապավենը կրում է կարգախոս. ֆր.՝ L'Union fait la force («Միասնությունն ուժ է»), որը նաև մի քանի այլ երկրների կարգախոսն է: Դա չպետք է շփոթել Հայիթիի ազգային կարգախոսի հետ, որն ըստ Հայիթիի Սահմանադրության՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» է:

Հայիթիի զինանշանի ամենավաղ օգտագործումը հայտնի է 1807 թվականից: Զինանշանի վրա կան մի քանի ազգային դրոշներ՝ երկու թնդանոթով և արմավենու ծառերով: Զինանշանը խորհրդանշում է հանրապետության անկախության համար մղվող ճակատամարտը: Կարգախոսը ֆրանսերեն նշանակում է «Ուժ միասնության միջոցով»: Խորհրդանիշի օգտագործումը երկու անգամ ընդհատվեց. մեկ անգամ եղել է Հենրի I-ի ժամանակաշրջանում: Այն ժամանակվա նախագահ Հենրի Քրիստոֆն իրեն հռչակեց որպես Հայիթիի թագավոր և ընդունեց թագավորական զինանշան: Զինանշանի դեղին վահանի վրա իր բոցերից վեր էր խոյանում մի փյունիկ, որի շուրջը հնգաթև աստղեր էին, և ժապավենի վրա Je renais de mes cendres (Ես կբարձրանամ մոխրի միջից) գրությունը: Երկու արքայական թագադրված առյուծներ կրում էին վահանը երկու կողմերից, և ներքևում մեկ այլ ժապավենի վրա Dieu ma cause et mon épée (Աստված, իմ գործը ու թուրը) գրությունը: 1814 թվականին Հենրի I-ը փոքր-ինչ փոխեց իր թագավորական զինանշանը, առյուծները հեռացվեցին և կարգախոսը փոխվեց լատինականի. Ex cineribus nascitur (Վերածնված մոխրից) [1]: Մեկ այլ փոփոխություն տեղի ունեցավ 1849 թվականին, երբ գեներալ-նախագահ Ֆաուստին Սուլուկը թագադրվեց որպես կայսր Ֆաուստին I: Նա ընդունեց նոր կայսերական զինանշան՝ ցույց տալով երկու թնդանոթ և ֆրանսիական կայսերական արծիվը: Երկու առյուծ կրկին օգտագործվեց որպես վահանը կրողներ, և ամբողջը դրվեց մանուշակագույն թիկնոցի մեջ, որի նշանաբանը նման էր Հենրի I-ի օգտագործած նշանաբանին. Dieu, ma patrie et mon épée (Աստված, իմ երկիրն ու թուրը): Կայսրը ստիպված էր լքել երկիրը 1859 թվականին, իսկ հին խորհրդանիշը հետագայում վերականգնվեց: Այդ ժամանակվանից ի վեր զինանշանը նույնն էր, բայց գույներն ու իրերը որոշակիորեն փոխվել են [2]:

Զինանշանը Հայիթիի ազգային դրոշի վրա է, բայց ոչ նրա քաղաքացիական դրոշի վրա:

Պատմական զինանշաններ

Տես նաև

Ծանոթագրություններ

 

  1. Haiti
  2. «National Arms of Haiti». Արխիվացված է օրիգինալից 2008-06-28-ին. Վերցված է 2008-05-15-ին.