Հայիթիի երկրորդ կայսրություն

Հայիթիի երկրորդ կայսրություն, որը պաշտոնապես հայտնի է որպես Հայիթիի կայսրություն (ֆր.՝ Empire d'Haïti; Haitian Creole: Anpi an Ayiti), եղել է պետություն, որը գոյություն է ունեցել 1849-1859 թվականները։ 1848 թվականի փետրվարի 28-ին Հայիթիի նախագահ Ժան Բատիստ Ռիշեի մահվանից հետո, նախկին գեներալ-լեյտենանտ և նախագահական պահակախմբի գլխավոր նախագահ Ֆոստին Սուլուկին ոգեշնչված Նապոլեոնից, 1849 թվականի օգոստոսի 26-ին Պորտ-օ-Պրենսի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարում իրեն հռչակում է որպես Հայիթիի կայսր[1][2]։ Ֆոսթինի անհաջող գրավման փորձը (մասամբ Միացյալ Նահանգների և Իսպանիայի դիվանագիտական միջամտության պատճառով[3]) Դոմինկյան Հանրապետության (1849, 1850, 1855 և 1856 թվականներին), որն անջատվել էր 1844 թվականին, խաթարել է երկրի նկատմամբ նրա վերահսկողությունը։ 1858 թվականին սկսվեց հեղափոխությունը, որը ղեկավարում էր գեներալ Ֆաբր Գեֆրարդը՝ Տաբարայի դուքսը։ Նույն թվականի դեկտեմբերին գեֆրարդը ջախջախում է Կայսերական բանակը և վերահսկողություն ձեռք բերում երկրի մեծ մասի նկատմամբ։ Արդյունքում, 1859 թվականի հունվարի 15-ին կայսրը հրաժարվում է գահից։ Հրաժարվելով ֆրանսիական դիվանագիտական առաքելության օգնությունից, 1859 թվականի հունվարի 22-ին Ֆոսթենին արտաքսում են բրիտանական ռազմանավից։ Գեներալ Գեֆրարդը նրան փոխարինում է նախագահի պաշտոնում։ Կարճ ժամանակ անց կայսրը և նրա ընտանիքը ժամանում են Քինգսթոն (Ճամայկա), որտեղ նրանք անցկացնում են մի քանի տարի։ Հայիթի վերադառնալու թույլտվություն ստանալով՝ Ֆոսթենը վերադառնում է։ Նա մահանում է 1867 թվականի օգոստոսի 6-ին՝ Հայիթիի վարչական շրջաններից Փեթիթ Գոավայում և թաղվում Ֆորտ Սուլուկում[4]։

Հայիթիի երկրորդ կայսրություն
Հայիթիի դրոշ Զինանշան


Կարգավիճակպատմական պետություն
Պետական լեզուֆրանսերեն և Հայիթիի կրեոլյան լեզու
ՄայրաքաղաքՊորտ-օ-Պրենս
Պետական կարգԲացարձակ միապետություն
Հիմնադրված էօգոստոսի 26, 1849 թ.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The impact of the Haitian Revolution in the Atlantic world. David Patrick Geggus (ed), p. 25. University of South Carolina Press, 2001. 1-57003-416-8, 978-1-57003-416-9.
  2. Davis, H. P. Black Democracy - The Story of Haiti, Read Books, 2008, p. 161. 1-4437-2849-7, 978-1-4437-2849-2.
  3. Baur, John E. (1949). «Faustin Soulouque, Emperor of Haiti His Character and His Reign». The Americas. 6 (2): 131–166. doi:10.2307/978436. JSTOR 978436.
  4. Rogozinski, Jan (1999). A Brief History of the Caribbean (Revised ed.). New York: Facts on File, Inc. էջեր 220. ISBN 0-8160-3811-2.