«Որտե՞ղ է ընկերոջ տունը»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ}} '''Որտե՞ղ է ընկերոջ տունը''' ({{lang-fa|خانه دوست كجاست؟}}), ռեժիսոր Աբաս Քիառոստամի...»: |
(Տարբերություն չկա)
|
19:17, 6 Ապրիլի 2021-ի տարբերակ
Որտե՞ղ է ընկերոջ տունը (պարս.՝ خانه دوست كجاست؟), ռեժիսոր Աբաս Քիառոստամիի իրանական գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1987 թվականին[5]:
Որտե՞ղ է ընկերոջ տունը պարս.՝ خانه دوست کجاست؟ | |
---|---|
Երկիր | Իրան |
Ժանր | հումորային դրամա |
Թվական | 1987, հունվարի 7, 1993[1] և փետրվարի 1, 1987[2] |
Լեզու | պարսկերեն |
Ռեժիսոր | Աբաս Քիառոստամի[3][4] |
Սցենարի հեղինակ | Աբաս Քիառոստամի |
Օպերատոր | Farhad Saba? |
Մոնտաժ | Աբաս Քիառոստամի |
Պատմվածքի վայր | Իրան |
Տևողություն | 83 րոպե |
Սյուժե
Ֆիլմ սկսվում է այն իրադարձությամբ, որ ուսուցիչը նախատում է գլխավոր հերոսի ընկերոջը` Նեմատզադեին. վերջիս արդեն երրորդ անգամ տնային աշխատանքը գրել է ոչ թե տետրի մեջ, այլ` թերթիկի վրա: Ուսուցիչն ավելացնում է, որ դա վերջին անգամն է, և եթե դա կրկնվի, աշակերտին հկհեռացնեն դպրոցից:
Նույն օրը Ահմեդը` ֆիլմի գլխավոր հերոսը, տուն գալով` պարզում է, որ պատահաբար վերցրել է Նեմատզադեի տետրը: Հասկանալով տեղի ունեցածի ողջ լրջությունը (ընկերոջը կարող են հեռացնել դպրոցից)` Ահմեդը որոշում է մինչև հաջորդ առավոտ տետրն անպայման վերադարձնել համադասարնցուն: Հաղթահարելով երեխայական վախը` գլխավոր հերոսը բարդ խոչընդոտներ է հաղթահարում. ինքնուրույն փախչում է հարևան գյուղ` ընկերոջ տունն օտար, իրեն անծանոթ բնակավայրում գտնելու համար: Ամբողջ շրջակայքը շրջելով ու հասկանալով, որ չի կարող գտնել ընկերոջն ու տետրը նրան վերադարձնել` նա ափսոսանքով ստւպված է լինում ուշ գիշերով տուն վերադառնալ:
Բարեբախտաբար, գլխավոր հերոսի ու նրա դասընկերոջ համար ամեն ինչ բարեհաջող է ավարտվում. հաջորդ ուսումնական օրվա սկզբին Ահմեդը գրված տնային աշխատանքով տետրն աննկատելիորեն փոխանցում է Նեմատզադեին:
Գլխավոր դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Բաբեկ Ահմեդ Փուր | Ահմեդ, գլխավոր հերոս, դպրոցական |
Ահմեդ Փուր | Մոհամեդ Ռեդա Նեմատզադե, Ահմեդի դասընկերը |
Խոդաբաշխ Դեֆաեի | ուսուցիչ |
Իրան Օութարի | Ահմեդի մայրը |
Աիթ Անսարի | Ահմեդի հայրը |
Գնահատականներ
Քննադատություն
Ֆիլմը դրական է ընդունվել կինոքննադատների և դիտողների կողմից: Այսպես, ըստ Rotten Tomatoes ագրեգատոր կայքի` «Որտե՞ղ է ընկերոջ տունը» ֆիլմն ստացել է կինոքննադատների 100 տոկոս (ըստ 11 գրախոսականների) և հեռուստադիտողների 92 տոկոս (ըստ ավելի քան 2500 դիտողների արձագանքի) դրական արձագանք[6]:
2021 թվականի տվյալներով ֆիլմը 294-րդ տեղն է զբաղեցնում 1000 լավագույն ֆիլմերի մեջ ըստ They Shoot Pictures-ի վարկածի[7]:
Մրցանակներ
Ֆիլմն արժանացել է Լոկարնոյի կինոփառատոնի 4 մրցանակի (1989)[8] և Ֆաջր կինոփառատոնի 2 մրցանակի (1987):
Ծանոթագրություններ
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0093342/
- ↑ http://www.filmaffinity.com/en/film701952.html
- ↑ تعلق خاطر کیارستمی به سپهری، فروغ و خیام آشکار است | ایبنا
- ↑ «Rotten Tomatoes: Where is the Friend's Home? (1987)» (անգլերեն). Վերցված է 2020-04-20-ին.
- ↑ «TSPDT - The 1,000 Greatest Films (Films 300-201)» (անգլերեն). TSPDT. Վերցված է 2020-04-20-ին.
- ↑ «1989». Locarno Film Festival (անգլերեն). Վերցված է 2021-01-21-ին.
Արտաքին հղումներ
- «Որտե՞ղ է ընկերոջ տունը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Որտե՞ղ է ընկերոջ տունը»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Որտե՞ղ է ընկերոջ տունը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում