«Գորաժդեի տպարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}} Պատկեր:Goražde Psalter (1521), 137v.jpg|thumb|right|Գորաժդեում տպագրված էջ (152...»:
(Տարբերություն չկա)

10:39, 2 Ապրիլի 2021-ի տարբերակ


Գորաժդեի տպարան (սերբ.՝ Горажданска штампарија, Goraždanska štamparija), սերբական առաջին տպարաններից մեկը[1][2] և առաջին տպարանը Բոսնիա և Հերցեգովինայի ժամանակակից տարածքում (այդ ժամանակ մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ)[3][4]: Հիմնադրվել է 1519 թվականին, Վենետիկում, շուտով տեղափոխվել է Գորաժդեի մոտ գտնվող Սոպոտնիցա գյուղում գտնվող Սբ. Գեորգիի եկեղեցի[5][6]: Հիմնադրվել և ղեկավարվել է Բոժիդար Լյուբավիչի կողմից, որը հայտնի է նաև Բոժիդար Գորաժդանին անունով և Գորաժդե քաղաքի նախկին խոշոր առևտրական էր: Նրա որդին, Թեոդոր Լյուբավիչը, Միլեշևի վանքի աբեղա էր և ղեկավարում էր տպարանի աշխատանքները: Տպարանը գործել է մինչև 1523 թվականը[4][5], այնտեղ տպագրվել է երեք գիրք, որոնք համարվում են սերբ տպագրիչների ամենավաղ լավագույն ձեռքբերումները[7]:

Գորաժդեում տպագրված էջ (1521)

Նախապատմություն

1450 թվականին Մայնցում Յոհան Գուտենբերգի կողմից տպագրահաստոցի հայտնագործելուց հետո գրքատպագրության արվեստն արագորեն տարածվել է Եվրոպայում: 15-րդ դարի վերջին Վենետիկը դարձել էր գրքատպագրության խոշոր կենտրոն: 1493 թվականին Զետայի (այժմյան Չեռնոգորիայի տարածք) կառավարիչ Գեորգի 4-րդ Չերնոևիչը աբեղա Մակարիին ուղարկել է Վենետիկ` տպագրահաստոց գնելու և գրքատպագրության արվեստն ուսումնասիրելու համար: Զետայի մայրաքաղաք Ցետինեում Մակարին 1494 թվականին տպագրել է «Ցետինեի ժամագիրքը», որն առաջին ինկունաբուլան էր` տպագրված եկեղեցասլավոնական լեզվի սերբական տարբերակով: Չերնոևիչի տպարանը գործել է մինչև 1496 թվականը, երբ Զետան գրավվել է օսմանների կողմից[1][8]: 1518 թվականին Բոժիդար Լյուբավիչն ապրում էր Միլեշևյան վանքում[5], որտեղ գտնվում էր Սերբիայի ուղղափառ աբեղայությունը, որը 1373 թվականից Բոսնիայի թագավորության նախկին մասն էր[9]: Միլեշևի և աբեղայության այլ մասերը, ներառյալ` Գորաժդե քաղաքը[8], գտնվում էր Հերցեգովինայի մեջ, 1465-1481 թվականներին աստիճանաբար գրավվել է Օսմանյան կայսրության կողմից[10]:


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Biggins & Crayne 2000, сс. 85–86
  2. Fotić 2005, էջ. 66
  3. Benac & Lovrenović 1980, p. 145
  4. 4,0 4,1 Kajmaković 1982, сс. 155–58
  5. 5,0 5,1 5,2 Barać 2008, pp. 41–44
  6. Barać 2008, էջ. 31
  7. Barać 2008, сс. 46–47
  8. 8,0 8,1 Barać 2008, сс. 27–29
  9. Fine 1994, сс. 392–93, 484
  10. Fine 1994, էջ. 585

Գրականություն

  • Barać, Dragan (2008). «Горажданска штампарија—прва међу штампаријама у Херцеговини и српским земљама 16. века». In Dragan Barać (ed.). Горажданска штампарија 1519–1523 [The Goražde Printing House 1519–1523] (Serbian). Belgrade: National Library of Serbia; East Sarajevo: Philosophical Faculty of the University of East Sarajevo. ISBN 978-86-7035-186-8. Արխիվացված է օրիգինալից 2014-04-08-ին. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Արխիվացված է Ապրիլ 8, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  • Čurčić, Lazar (2008). «Горажданска штампарија у Трговишту у Румунији». In Dragan Barać (ed.). Горажданска штампарија 1519–1523 [The Goražde Printing House 1519–1523] (Serbian). Belgrade: National Library of Serbia; East Sarajevo: Philosophical Faculty of the University of East Sarajevo. ISBN 978-86-7035-186-8. Արխիվացված է օրիգինալից 2014-04-08-ին. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Արխիվացված է Ապրիլ 8, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  • Կաղապար:Нп3 The Serbs. — Malden: Blackwell Publishing, 2004.
  • Biggins, Michael; Crayne, Janet (2000). «Historical Overview of Serbian Publishing». Publishing in Yugoslavia's Successor States. New York: Haworth Information Press. ISBN 978-0-7890-1046-9.
  • Benac, Alojz; Lovrenović, Ivan (1980). Bosnia and Herzegovina. Sarajevo: Svjetlost.
  • Fine, John Van Antwerp (1994). The Late Medieval Balkans: A Critical Survey from the Late Twelfth Century to the Ottoman Conquest. Ann Arbor, Michigan: University of Michigan Press. ISBN 0-472-08260-4. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Fotić, Aleksandar (2005). «Belgrade: A Muslim and Non-Muslim Cultural Centre (Sixteenth–Seventeenth Centuries)». In Antonis Anastasopoulos (ed.). Provincial elites in the Ottoman Empire. Halcyon Days in Crete. Vol. 5. Rethymno: Crete University Press. ISBN 9789605242169. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • The History of Serbian Culture / Կաղապար:Нп3. — Edgware: Porthill Publishers, 1995.
  • Kajmaković, Zdravko (1982). «Ćirilica kod Srba i Muslimana u osmansko doba». In Alija Isaković; Milosav Popadić (eds.). Pisana riječ u Bosni i Hercegovini: od najstarijih vremena do 1918. godine [The Written Word in Bosnia and Herzegovina: From Earliest Times up to 1918] (Serbian). Sarajevo: Oslobođenje; Banja Luka: Glas.{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

  • Pavle Ivić; Mitar Pešikan (1995). «Serbian Printing». The History of Serbian Culture. Project Rastko.