«Աշխարհականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գրականություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 41.
 
== Հետևանքները ==
Այս գործընթացները թուլացրեցին կրոնի և եկեղեցու հիմքերը ու ազդեցության ոլորտները հաասարակությանհասարակության մեջ։ Կրոնի մեջ ներթափանցեցին ոչ- կրոնական տարրեր, որոնք ջնջում էին կրոնականի և ոչ- կրոնականի սահմանները։ Աշխարհիկությունը մարդու հայացքը կենտրոնացնում է այս աշխարհի, նրանում իր տեղի և դերի, իր հոգսերի և խնդիրների լուծման վրա։ Աշխարհականության գործընթացը հաճախ անվանում են ''աշխարհականացում''։ Աշխարհակացումը թափանցել է նաև աստվածաբանական մտածողության մեջ։ [[Կաթոլիկ]] աստվածաբան Հանս Ուրս ֆոն Վալտասարը նշում է «Կրոնն անհետանում է հասարակական կյանքից, եթե այն դեռ հիշատակվում է, ապա դա չի արվում այնպիսի ձևով, որ այն կարծես թե մի բան է, որից պետք է ամաչել»<ref>Hans Urs Von Balthasar. The God question and Moder Men, New York:The Seabury pres, 1967, p.75.</ref>։ Քրիստոնեության ներթափանցումն իր հերթին ևս աշխարհիկացման մի ձև էր ժամանակին ՝ հեթանոսակամ կրոնից «քրիստոնեական ձևով» <ref>Arend Th. van Leeuwen. Christianity in world History, p. 332.</ref>։
== Քրիստոնեություն՝ աշխարհիկացման գործընթացի մի մաս ==
Իր հիմնադրման օրից քրիստոնեությունը ունեցել է հակասոցիալական և հակաաշխարհիկ բնույթ։ [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսը]] տարբեր առիթներով իր աշակերտների հետ զրույցում նշում է իր՝ այս աշխարհից չլինելը, դրան չպատկանելը՝ «որովհետև աշխարհից չեն, ինչպես ես էլ աշխարհից չեմ» ([[Հովհաննես առաքյալ|Հովհ]]․ ԺԷ 14)<ref>Աստվածաշունչ, Մատյան [[Նոր Կտակարան|Հին և Նոր Կտակարանների]], 1998</ref>։ Հենց սկզբնավորման պահից նկատելի էր քրիստոնյաների աշխարհամերժողական միտումը ։ Այս աշխարհն անընդունելի է քրիստոնյաների համար, քանի որ այն մերժեց Հիսուս Քրիստոսին։ Այս աշխարհը դիտվում է չարի և բացասականի մարմնավորում, և որի իշխանը սատանան է։ Այս աշխարհը, սոցիալական բարեկեցությունը մերժվում է հանուն այն աշխարհում հոգու երանության։