«Մանու (հինդուիզմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Մանու''' ({{lang-sa|मनु}}, բառացիորեն՝ «մարդ») — հինդուականության տեսության համաձայն, առաջին մարդը, մա...
(Տարբերություն չկա)

00:04, 21 Հուլիսի 2012-ի տարբերակ

Մանու (սանսկրիտ՝ मनु, բառացիորեն՝ «մարդ») — հինդուականության տեսության համաձայն, առաջին մարդը, մարդկության նախահոր անունը:

Մանուն միակ մարդն էր, ով Վիշնու դիցի շնորհիվ փրկվեց համաշխարհային ջրհեղեղից (տեզ՝ Մաթսյա): Մանուն հայտնի էր իր բարեպաշտությամբ և իմաստությամբ: Սվայամբհուվու Մանուին համարում են հինդուականության համար հիմնարար նշանակություն ունեցող մի գրքերի հեղինակ՝ «Մանու-սմրիտի» («Մանվադհարմաշաստրա»), «Մանավա-գրիհյասուտրա» և «Մանավա-շուլբասուտրա»: Սրանցից առաջինը հինդուականության հոգևոր կանոնների կարևորագույն հավաքածուն է:

Մանուի ծագումնաբանությունը

Ըստ Շվետա-վարահի-կալպարի տեսության, գոյություն ունեն 14 Մանուներ, որոնցից ամեն մեկը կառավարում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում մանվանտարա (այսինքը՝ «մանուի դար»): 14 մանվանտարաները կազմում են մեկ կալպա, ակմ այլ կերպ՝ տիեզերքի արարիչ Բրահմայի մեկ օր: «Պուրանների» համաձայն, այժմ մենք ապրում ենք 7րդ մանվատարա Շրադդհադևա (Վայվասվատա) Մանուի օրոք:

«Պուրաններում» Մանու Վայվասվատը ունի հետևյալ տոհմածառը.

  1. Բրահմա (արարիչ)
  2. Մարիչի — Բրահմայի արարած տաս Պրաջապատիներից մեկը
  3. Կաշյապա — Մարիչիի և Կակայի (ժամանակի) որդի, որ և համարվում է մարդկության հայրը
  4. Վիվասվան կամ Սուրյա — Կաշյապայի և Ադիտիի որդի
  5. Վայվասվատ մանու, ի սկզբանե Սատյավրատա — Վայվասվատի և Սամգյայի որդի
  6. Իկշվակու, Նաբհա, Նարիշյանտա, Կարուշա, Պրիշադհրա, Դհրիշտա, Շարյատի, Պրամշու և Նաբհանեդիշտա — Վայվասվատ Մանուի ինը որդիները և Իկա դուստրը:[1]

Ստուգաբանություն

Մանու (բառացիորեն «մարդ») անունը ունի զուգահեռներ այլ արիա-հնդևրոպական լեզուներում և դիցաբանություններում: Այն կազմված է նույն «մարդ» նշանակող արմատից, ինչ իրանական Յիման, իռլանդական Մանաննանը և հայկական մանուկ (բառացիորեն «փոքր մարդ») բառը:

Տես նաև

Հղումներ

Կաղապար:Հշումնըեր

Գրականություն

  • Flood, Gavin (1996), An Introduction to Hinduism, Cambridge: Cambridge University Press, ISBN 0-521-43878-0 {{citation}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)
  • Olivelle, Patrick. «Dharmasastra: A Literary History»
  1. Misra, V.S. (2007). Ancient Indian Dynasties, Mumbai: Bharatiya Vidya Bhavan, ISBN 81-7276-413-8, p.48