«ՀԹԳՄ ԼՄ թատերական ստուդիա»–ի խմբագրումների տարբերություն

1970 թվականին հիմնադրված ստուդիա որի առաջին պատասխանատու քարտուղարը եղել է Վոլոդյա Գրիգորյանը ։
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Թատրոն | հայերեն անվանում = ՀԹԳՄ ԼՄ թատերական ստուդիա | բնօրինակ անվանում = | պատկեր = |...»:
(Տարբերություն չկա)

13:57, 4 Մարտի 2021-ի տարբերակ

ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքին կից թատերական ստուդիա, 1970 թվականին հիմնադրված ստուդիա որի առաջին պատասխանատու քարտուղարը եղել է Վոլոդյա Գրիգորյանը[1][2]:

ՀԹԳՄ ԼՄ թատերական ստուդիա
Տեսակթատրոն
ՀիմնադիրներՎոլոդյա Գրիգորյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գտնվելու վայրըՎանաձոր
Հիմնադրման ամսաթիվ1970 թվական

Պատմություն

ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքին կից թատերական ստուդիան հիմնադրվել է 1970 թվականին: Կուրսի ղեկավար նշանակվել է Մայիս Ռաֆայելյանը, «Բեմական խոսք»ը դասավանդել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, իսկ «Թատրոնի պատմությունը»` Վ. Գրիգորյանը, «Գրիմ» առարկան դասավանդել է ՀՀ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Շագաֆյանը:

Ստուդիայի դասընթացները եղել են երկամյա, իսկ ընդունելությունը  երկու տարին մեկ: Վ. Գրիգորյանը ստուդիայի ուսումնական մասի աշխատանքները հանձնել է դերասան Էլֆիք Զոհրաբյանին: Վ. Գրիգորյանից հետո Լոռվա բաժանմունքի քարտուղարների գործը ստանձնել են Հ. Ազիզյանը, Ս. Սողոմոնյանը և Մ. Կոտոյանը: Գրետա Մեջլումյանը ավելի քան երկու տասնամյակ դասավանդել է ստուդիայում՝ «Բեմական խոսք» առարկան:

2009 թվականին նախագահ է ընտրվել Վ. Շահվերդյանը, իսկ պատասխանատու քարտուղար՝ Էլֆիք Զոհրաբյանը[3]: Զոհրաբյանը ձեռնամուխ է եղել դրամատիկական ստուդիայի վերաբացմանը` դառնալով նրա ղեկավարը[1][4]: Վերջինիս մտահղացմամբ ստուդիում ստեղծվել է նաև երկրորդ կուրսեր: Ստուդիականները հաճախ ներգրավվել են թատրոնի բազմաթիվ ներկայացումներում: Էլֆիք Զոհրաբյանի շնորհիվ Լոռու բաժանմունքը համալրվել է մոտ 50 նոր անդամներով և, ըստ ՀԹԳՄ նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի հաշվետվության, «Լոռու մարզային բաժանմունքը 2010-2013 թվականներին եղել է լավագույնը հանրապետությունում»:

Հայաստանի թատերական գործիչների միության Լոռու մարզային բաժանմունքին կից  ստուդիան իրականացրել է համատեղ ծրագրեր «Օրրան» և  այլ հասարակական կազմակերպությունների, Ստ. Զորյանի տուն-թանգարանի, Վանաձորի պետհամալսարանի, Վանաձորի կերպարվեստի թանգարանի հետ՝ ակտիվացնելով Լոռու մշակութային կյանքը:

ՀԹԳՄ ԼՄ բաժանմունքին կից ստուդիայի սաները 2011-2020 թվականներին զբաղվել են նաև Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի մեկ տասնյակից ավել ներկայացումներում, աշխատել մարզային ու հանրապետության տարբեր հեռուստաընկերություններում: 2011 թվականից ստուդիան դարձել է ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դիմորդներով սնուցելու գլխավոր «աղբյուրներից» մեկը:

Ստուդիայի շրջանավարտներից են՝ Գրետա Մեջլումյանը (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ), Մայիս Սարգսյանը (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ), Վրույր Հարությունյանը (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ), Գագիկ Դուրմիշյանը, Խաչատուր Գասպարյանը (բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ), Ռոբերտ Առաքելյանը (բեմադրիչ Լիբանանում, Մովսես Խորենացի մեդալակիր), Ռոբերտ Սարգսյանը (Երևանի Հովհ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի վարպետ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ), Շահեն Իսմայիլյանը (բեմադրիչ), Սերգուշ Բաբայանը (դերասան, հաղորդավար), Աշոտ Հարությունյանը, Վահրամ Զարյանը (մնջախաղի վարպետ, Ֆրանսիա), Սամվել Բեգլարյանը (Նոյեմբերյանի քաղաքային թատրոնի գեղ. ղեկավար, բանաստեղծ, ՀՀ մշ. նախարարության Ոսկե մեդալակիր) և այլոք:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 says, Անահիտ. «Եթե հիմքն ամուր է, ապագան հուսադրող է». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-03-04-ին.
  2. «Վոլոդյա Գրիգորյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում». armenpress.am. Վերցված է 2021-03-04-ին.
  3. «AV Production - Էլֆիք Զոհրաբյան». avproduction.am. Վերցված է 2021-03-04-ին.
  4. «ԿՅԱՆՔԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ. ԼՈՌԻ». www.avangard.am. Վերցված է 2021-03-04-ին.