«Այլաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
[[Պատկեր:Filippino_Lippi_001.jpg|link=https://en.wikipedia.org/wiki/File:Filippino_Lippi_001.jpg|մինի|363x363փքս|''Երաժշտության այլաբանություն,'' [[Ֆրա Ֆիլիպպո Լիպպի|Ֆիլիպպո Լիպպի]] (1475 - 1500): Երաժշտության այլաբանությունը նկարչության մեջ տարածված թեմա է: Լիպպին օգտագործել է [[Վերածնունդ|Վերածննդի ժամանակաշրջանում]] տարածված երաժշտության խորհրդանիշներ, որոնցից շատերը եկել են [[հունական դիցաբանություն]]ից:]]
'''Այլաբանություն''', '''ալեգորիա''' ({{lang-grc|ἀλληγορία}}` այլաբանություն), [[Փոխաբերություն|փոխակերպության]] տեսակներից մեկը, որով իրականության որևէ կողմի, երևույթի, առարկայի մասին գաղափար է տրվում ոչ թե ուղղակի նկարագրությամբ, այլ գեղարվեստական կոնկրետ պատկերի, խոսքի ուրույն կառուցման միջոցով<ref>{{Գիրք:Լեզվաբանական բառարան|10}}</ref>:։
 
[[Բնություն]]ից, [[կենդանի]]ների կյանքից վերցված կամ որևէ այլ պատկերի օգնությամբ այլաբանությունը տալիս է հասարակական այս կամ այն երևույթի փոխաբերական նկարագիրը։ Այլաբանության [[բովանդակություն]]ը պայմանական է, որի միջոցով բուն իմաստն արտահայտվում է անուղղակի կերպով։ [[Արվեստ]]ի տարբեր ճյուղերում օգտագործվում են այլաբանական կայուն պատկերներ։ Օրինակ` հայ [[մանրանկարչություն|մանրանկարչության]] և [[ճարտարապետություն|ճարտարապետության]] մեջ [[խաղող]]ի ու [[նուռ|նռան]] պատկերներն արտահայտել են [[հայ]] մարդու ստեղծագործ աշխատանքը, իսկ գեղարվեստական [[գրականություն|գրականության]] մեջ [[վարդ]]ի և սոխակի պատկերներով արտահայտվել է սիրո այլաբանությունը։ [[Առակ]]ները, [[առած]]ները, [[հանելուկ]]ները, [[հեքիաթ]]ները հիմնականում կառուցվում են այլաբանական սկզբունքով։ Դրանցում, օրինակ, [[աղվես]]ը խորամանկության արտահայտություն է, [[առյուծ]]ը` ուժի և հզորության, [[գայլ]]ը` ագահության, նապաստակը՝ վախկոտության, [[մրջյուն]]ն ու [[մեղու]]ն` աշխատասիրության և այլն։ Այլաբանական իմաստ կարող են ունենալ նաև այլ [[ժանր]]ի գործեր ([[Եղիշե Չարենց]]ի «Մահվան տեսիլ» [[պոեմ]]ը, [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] [[Մրրկահավի երգը]] [[բանաստեղծություն]]ը, «Դանկոյի սիրտը» [[պատմվածք]]ը և այլն)։