«Գոյտակազիս ազգային անտառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կանաչ գոտի |անվանում = Գոյտակազիս ազգային անտառ |բնօրինակ անվանում = Floresta Nacional de Goytacaz...»:
(Տարբերություն չկա)

14:42, 15 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Գոյտակազիս ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional de Goytacazes), ազգային անտառ Բրազիլիայի Էսպիրիտու Սանտու նահանգում։

Գոյտակազիս ազգային անտառ
Floresta Nacional de Goytacazes
Տեսակազգային անտառ
Կազմված էԱնտլանտյան անտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԷսպիրիտո Սանտո
Հիմնվել էնոյեմբերի 28, 2002
Մակերես14,26 կմ²[1] և 1426 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Գոյտակազիս ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Գոյտակազիս ազգային անտառ

Տեղագրություն

Գոյտակազիս ազգային անտառը գտնվում է Էսպիրիտու Սանտու նահանգի Լինյարիս մունիցիպալիտետում։ Ունի 1424 հա տարածք[2]։ Գտնվում է Ռիու Դոսի գետի հարավային կողմում՝ Լինյարիս քաղաքի դիմաց[3]։ Անտառը և նրա բուֆերային գոտին Ատլանտյան անտառ բիոմում են՝ Հոլոցենի վերջին ծովային անկումից հետո բերուկային հողի վրա, ինչը նրան տալիս է եզակի հատկություններ[4]։ Անտառով է անցնում էլեկտրահաղորդման գիծը, պահպանման համար մուտքի ուղիները և Ալաեսսե Ֆիորոտ քաղաքային ճանապարհը։ Վտանգավոր է որսորդությունը և բուսական ռեսուրսների ապօրինի արդյունահանումը, տնային կենդանիների հարձակումն ու բույսերի և կենդանիների տեսակների ներմուծումը[5]։

Պատմություն

Գոյտակազիս ազգային անտառը ստեղծվել է 2002 թվականի նոյեմբերի 28-ի դաշնային հրամանագրով՝ բնական ռեսուրսների բազմակի օգտագործման կառավարումը խթանելու, ջրային ռեսուրսների և կենսաբազմազանության պահպանման և պաշտպանության, դեգրադացված տարածքները վերականգնելու, ինչպես նաև էկոլոգիական կրթությանը աջակցելու նպատակներով։ Նախկինում ուներ մոտավորապես 1350 հա տարածք[6]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին։ Դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Ազգային անտառն այժմ գտնվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի ղեկավարության ներքո[7]։

Անտառ ստեղծելու հրամանագիրը փոխարինվեց 2012 թվականի հունիսի 5-ի նոր հրամանագրով, որը ընդարձակեց տարածքը՝ հասցնելով 1,423.96 հա-ի[2]։ Կառավարման ծրագիրը հրապարակվել է 2013 թվականի հունվարին[8]։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Cardoso, Fernando Henrique; Carvalho, José Carlos (28 November 2002), Decreto de 28 de Novembro de 2002 (Portuguese), Վերցված է 2016-10-23-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Flona de Goytacazes (Portuguese), ICMBio: Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Վերցված է 2016-10-23-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Lorensi, Cirineu Jorge (January 2013), Plano de Manejo da Floresta Nacional de Goytacazes (PDF) (Portuguese), vol. I - Diagnóstico, Vitória: Instituto Chico Mendes de Conservação da Biodiversidade, Վերցված է 2016-10-23-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Rousseff, Dilma; Vieira Teixeira, Izabella Mônica (5 June 2012), Decreto de 5 de Junho de 2012 (Portuguese), Վերցված է 2016-10-23-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Unidade de Conservação: Floresta Nacional de Goytacazes (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-10-23-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)