'''Յուվենտա''' կամ '''Յուվենտաս''' ({{lang-la|Iuventas}}), պատանեկության աստվածուհին հին հռոմեական դիցաբանության մեջ, [[Յուպիտեր]]ի և [[Յունոնա]]յի դուստրը, որը ուներ փոքրիկ սրբարան իր հոր՝ Յուպիտեր Կապիտոլյանի տաճարում։ Յուրաքանչյուր չափահաս դարձած պատանի, Յուպիտերին զոհ մատուցելիս հարկ էր մուծում Յուվենտայի գանձարանը, որպես novorum togatorum-ի։ Նրան ամեն տարի զոհ էին մատուցում պատանիների համար։ Յուվենտան հաճախ նույնացվում է [[Հեբա]]յի հետ։ Յուվենտայի պատվին կառուցված տաճարը Հռոմում օծվել է [[մ.թ.ա. 191]] թ.-ին։
Այժմ նրա անունով կոչվում է [[Յուվենտուս]] ֆուտբոլային ակումբը։