Յուվենտա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յուվենտա կամ Յուվենտաս (լատին․՝ Iuventas), պատանեկության աստվածուհին հին հռոմեական դիցաբանության մեջ, Յուպիտերի և Յունոնայի դուստրը, որը ուներ փոքրիկ սրբարան իր հոր՝ Յուպիտեր Կապիտոլյանի տաճարում։ Յուրաքանչյուր չափահաս դարձած պատանի, Յուպիտերին զոհ մատուցելիս հարկ էր մուծում Յուվենտայի գանձարանը, որպես novorum togatorum-ի։ Նրան ամեն տարի զոհ էին մատուցում պատանիների համար։ Յուվենտան հաճախ նույնացվում է Հեբայի հետ։ Յուվենտայի պատվին կառուցված տաճարը Հռոմում օծվել է մ.թ.ա. 191 թ.-ին։ Այժմ նրա անունով կոչվում է Յուվենտուս ֆուտբոլային ակումբը։
Յուվենտա | |
---|---|
Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն |
Դիցաբանություն | հին հռոմեական կրոն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Հեբե |
Հայր | Յուպիտեր |
Մայր | Յունոնա |