«Արգենտինայի դրամահատարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
}}
[[Պատկեր:Buenos Aires - Casa de Moneda (antigua) - 20051212.jpg|260px|մինի|աջից|Հին [[դրամահատարան]]ը]]
'''Արգենտինայի դրամահատարան պետական ընկերություն''' ({{lang-es|''Sociedad del Estado Casa de Moned;a''}}), [[Արգենտինա]]յի [[Կառավարություն|կառավարության]] կողմից վերահսկվող և Արգենտինայի Էկոնոմիկայի նախարարության անմիջական ենթակայության տակ գտնվող արգենտինական [[դրամահատարան]]։ Դրամահատարանը հիմնադրվել է 1779 թվականին՝ մինչև Արգենտինայի անկախացումը։ 1875 թվականի թիվ 733 օրենքով ստեղծվեցին երկու դրամահատարաններ, մեկը՝ [[Բուենոս Այրես]]ում, մյուսը՝ [[Սալտա]]յում<ref name=minthistory>{{es icon}} [http://www.todo-argentina.net/historia/hist_moneda/moneda11.htm Historia de la moneda]</ref>։ Բուենոս Այրեսի դրամահատարանը բացվեց [[1881 թվական]]ի [[փետրվարի 14]]-ին, որտեղ ճարտարագետ Կաստիլլան աշխատում էր որպես տնօրեն<ref name=minthistory/>, իսկ Ջոն Ջոզեֆ Ջոլի Քայլը՝ որպես գլխավոր քիմիկոս<ref>Enrique Herrero Ducloux, "Juan J. J. Kyle (1838-1922), Anales de la Sociedad Científica Argentina, t. XCIII, 170, Buenos Aires, 1922 https://archive.org/stream/analesdelasocied94soci#page/n179/mode/1up</ref>։
 
Դրամահատարանն արտադրում է [[օրինական վճարամիջոց]] հանդիսացող [[մետաղադրամ]]ներ և [[թղթադրամ]]ներ։ Այն արտադրում է նաև [[մեդալ]]ներ և [[Արժեթուղթ|արժեթղթեր]] (այդ թվում՝ [[անձնագիր]], [[մետրոպոլիտեն]]ի [[մետաղանիշ]]ներ, [[փոստային նամականիշ]]ներ), որոնք օգտագործվում և թողարկվում են կառավարության ծառայություններ մատուցողների կողմից։ Ներկայիս տպագրվող [[արժույթ]]ը [[արգենտինական պեսո]]ն է՝ սկսած [[1992 թվական]]ից։