«Ալեյկիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Ալեյկիա''' ({{lang-gr|λενχός}} [[սպիտակ]]), [[արյունաստեղծ օրգաններ]]ի [[հիվանդություն]], երբ արյան համակարգում խիստ նվազում կամ վերանում են սպիտակ գնդիկները և պակասում կարմիր գնդիկներն ու թիթեղիկները (թրոմբոցիտներ)։ Լինում են արյունահոսային ալեյկիա և սննդաթունային ալեյկիա (ալիմենտար տոքսիկական ալեյկիա կամ սեպտիկ [[անգինա]])։
 
Արյունահոսային ալեյկիայի պատճառներն են՝ նյարդային համակարգի տրավման, անցյալում կրած հիվանդությունները ([[մալարիա]], [[տուբերկուլոզ]] ևն), ռադիոակտիվ ճառագայթման ազդեցությունը, չարորակ ուռուցքները։ Ախտանիշներն են՝ [[սակավարյունություն]]ը, լորձաթաղանթների դիֆթերիային ախտահարումները, բծավոր արյունազեղումները և արյունահոսությունները։
 
Սննդաթունային ալեյկիան ձյան տակ մնացած և բորբոսասնկերով վարակված հացահատիկի օգտագործումից առաջացած թունավորումն է, որը խախտում է ոսկրածուծի արյունաստեղծ ֆունկցիան։ Ախտանիշներն են՝ ստամոքս–աղիքային համակարգի ախտահարումները, նեկրոզային և գանգրենային անգինան և արյունահոսությունները։
 
Ալեյկիայի տարատեսակ է նաև ագրանուլոցիտոզը՝ արյան մեջ հատիկավոր սպիտակ գնդիկների քանակի նվազումը։
 
Բուժումը՝ արյան փոխներարկում, արյունաստեղծումը խթանող դեղանյութեր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալեյկիա» էջից