Ալեյկիա (հունարեն՝ λενχός սպիտակ), արյունաստեղծ օրգանների հիվանդություն, երբ արյան համակարգում խիստ նվազում կամ վերանում են սպիտակ գնդիկները և պակասում կարմիր գնդիկներն ու թիթեղիկները (թրոմբոցիտներ)։ Լինում են արյունահոսային ալեյկիա և սննդաթունային ալեյկիա (ալիմենտար տոքսիկական ալեյկիա կամ սեպտիկ անգինա

Ալեյկիա
Տեսակոչ նորմալ ցածր ծավալ և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունարյունաբանություն
ՀՄԴ-9288.0

Արյունահոսային ալեյկիայի պատճառներն են՝ նյարդային համակարգի տրավման, անցյալում կրած հիվանդությունները (մալարիա, տուբերկուլոզ ևն), ռադիոակտիվ ճառագայթման ազդեցությունը, չարորակ ուռուցքները։ Ախտանիշներն են՝ սակավարյունությունը, լորձաթաղանթների դիֆթերիային ախտահարումները, բծավոր արյունազեղումները և արյունահոսությունները։

Սննդաթունային ալեյկիան ձյան տակ մնացած և բորբոսասնկերով վարակված հացահատիկի օգտագործումից առաջացած թունավորումն է, որը խախտում է ոսկրածուծի արյունաստեղծ ֆունկցիան։ Ախտանիշներն են՝ ստամոքս–աղիքային համակարգի ախտահարումները, նեկրոզային և գանգրենային անգինան և արյունահոսությունները։

Ալեյկիայի տարատեսակ է նաև ագրանուլոցիտոզը՝ արյան մեջ հատիկավոր սպիտակ գնդիկների քանակի նվազումը։

Բուժումը՝ արյան փոխներարկում, արյունաստեղծումը խթանող դեղանյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 151