«Մուսա Բարոու»–ի խմբագրումների տարբերություն

ֆուտբոլիստ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ | անուն = Մուսա Բարոու | բնագիր անուն = Musa Barrow | պատկեր = Musa Barrow 01.jpg | պատկեր...»:
(Տարբերություն չկա)

21:17, 26 Օգոստոսի 2018-ի տարբերակ

Մուսա Բարոու (անգլ.՝ Musa Barrow, նոյեմբերի 14, 1998(1998-11-14)[1], Բանջուլ, Գամբիա), գամբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Մուսա Բարոու
Musa Barrow
Բարոուն 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գամբիա Գամբիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 14, 1998(1998-11-14)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Բանջուլ, Գամբիա
Հասակ 183 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
Համար 99
Պատանեկան կարիերա
2016-2018 Իտալիա Ատալանտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2018-ներկա Իտալիա Ատալանտա 13 (3)
Ազգային հավաքական
2018-ներկա Գամբիա Գամբիա Մ23 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 25-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 25-ի, 2018

Ակումբային կարիերա

Ատալանտա

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Բարոուն սկսել է Ատալանտայում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի հունվարի 30-ին՝ փոխարինելով Բրիան Կրիստանտեին Իտալիայի գավաթի Յուվենտուսի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց փետրվարի 10-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[4][5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 18-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում[6]։ Իր առաջին մրցաշրջանում Բարոուն անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[7], ինչից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Չելսին[8][9], Տոտենհեմը[10][11][12], Յուվենտուսը[13][14] և Ինտերը[15][16]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություննեում Բարոուն անցկացրեց 2018 թվականի հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Սարաևոյի դեմ խաղում[17][18]։ Օգոստոսի 2-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Սարաևոյի դեմ պատասխան խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով Ատալանտային հաղթել 8-0 հաշվով[19][20]։ Օգոստոսի 9-ին Բարոուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Հապոել Հայֆայի դեմ խաղում[21][22]։

Միջազգային կարիերա

2018 թվականի հունիսի 1-ին՝ Մարոկկոյի դեմ խաղում Բարոուն իր դեբյուտը նշեց Գամբիայի մինչև 23 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ և 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[23][24]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[25]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատալանտա 2017–18 Սերիա A 12 3 2 0 14 3
2018–19 1 0 0 0 5 4 6 4
Ընդհանուր 13 3 2 0 5 4 0 0 20 7
Կարիերայի ընդհանուր 13 3 2 0 5 4 0 0 20 7

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Gambia - M. Barrow - Profile with news, career statistics and history - Soccerway». ca.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  3. «Atalanta BC - Juventus FC, Jan 30, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  4. «FC Crotone - Atalanta BC, Feb 10, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  5. «Crotone 1 - 1 Atalanta | Football». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  6. «Benevento Calcio - Atalanta BC, Apr 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  7. «Musa Barrow | Football Stats | Atalanta | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018-08-26-ին.
  8. «Chelsea tracking Atalanta striker Musa Barrow - Tribal Football». Վերցված է 2018-08-26-ին.
  9. «Chelsea targeting teenage striker Musa Barrow». www.msn.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  10. «Tottenham set to turn to Atalanta youngster Musa Barrow to provide back-up to Harry Kane... but who is the Serie A star?». The Sun (բրիտանական անգլերեն). 2018-05-09. Վերցված է 2018-08-26-ին.
  11. «Tottenham Hotspur Reportedly Join the Race to Sign Atalanta Teen Sensation Musa Barrow». 90min.com (անգլերեն). 2018-05-05. Վերցված է 2018-08-26-ին.
  12. Dawes, Olly. «Report: Spurs want Atalanta teenager Musa Barrow». Here Is The City (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  13. «Juventus lead chase for Musa Barrow - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  14. «Juventus step up interest in Musa Barrow». Juvefc.com (բրիտանական անգլերեն). 2018-05-08. Վերցված է 2018-08-26-ին.
  15. «Inter scouting Atalanta sensation Musa Barrow». FedeNerazzurra (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  16. Mogan, Tony. «Inter yet to move for Tottenham target Musa Barrow according to agent». Here Is The City (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  17. «Atalanta BC - FK Sarajevo, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  18. UEFA.com. «UEFA Europa League - Atalanta-Sarajevo». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  19. «FK Sarajevo - Atalanta BC, Aug 2, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  20. UEFA.com. «UEFA Europa League - Sarajevo-Atalanta». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  21. «Hapoel Haifa - Atalanta BC, Aug 9, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  22. «Football (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  23. «Morocco U23 - Gambia U23, Jun 1, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  24. «U-23 dents Morocco in Int'I friendly - The Point Newspaper, Banjul, The Gambia». thepoint.gm (անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.
  25. «Musa Barrow». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-08-26-ին.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսա Բարոու» հոդվածին։