«Արցախյան ազատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Կարապետ Հակոբյան (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 211.
Արցախի տարածքի շուրջ ստեղծվել է բավարար խորության անվտանգության գոտի, ինչը թույլ է տալիս Արցախի ազգաբնակչության անվտանգությունն ապահովելուց բացի, երկրում ծավալել նաև բնականոն կենսական ու սոցիալ-տնտեսական գործունեություն։
 
== Գրականություն Արցախյան ազատամարտի մասին ==
 
===== Լևոն Խեչոյան, «Սև գիրք, ծանր բզեզ» =====
1999 թ. լույս տեսած Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը հայ գրականության մեջ առաջին և ամենահաջողված արձագանքներից էր Արցախյան հերոսամարտի մասին: Գիրքը բազմապլան է. նկարագրում է պատերազմը, պատերազմից հետո և առաջ կատարված դեպքերը: Պատերազմի մասին մենք իմանում ենք Օնան զինվորի օրագրային գրառումներից, որոնք չափազանց ժլատ են պատերազմի մասին պատկերացում տալու համար.
 
{{քաղվածք|«… «Գրադը» ամբողջ գիշեր խփում է շրջկենտրոնին: Վաղը պիտի հարձակվենք: Գյուղում խուլ լռություն է» կամ «Սեպտեմբերի երեքին, չորսին, իննին, տասին, տասնմեկին մեծ մարտեր եղան… Ինչ կավագույն աշուն է, ինչ փառահեղ ամիս` բերքի ժամանակ…» <ref>Լևոն Խեչոյան, Ձայներ և տեսիլքներ, Երևան 2006, էջ 94:</ref>:|}}
 
Վեպում բոլորովին այլ կերպ է նկարագրվում և բացահայտվում զինվորի կերպարը, որն ավանդաբար եղել է հայրենիքի անձնվեր պաշտպան, հայրենիքի համար ինքնակամ կյանքից հրաժարվող հերոս: Խեչոյանի զինվորը մեկն է, որ հայտնվել է պատերազմի կիզակետում և պարտադրված, ակամա շարունակում է ապրել այդ պատերազմի կանոններով` առանց կեղծ պաթետիզմի, առանց վերամբարձության:
 
Խեչոյանի համար սահմանի այս կողմում կռվող զինվորը ոչնչով չի տարբերվում սահմանի այն կողմում գտնվող զինվորից. նրանք ոչ բարի են, ոչ չար, դաժան են, երկուսն էլ կյանքի կռիվ են տալիս, երկուսն էլ սպանում են գերիներին փոխանակելուց առաջ: Հակառակորդի զինվորն էլ զինվոր է, նա էլ ապրել է ուզում, նա էլ ունի տուն, գյուղ, որն ունի միայն իրեն հատուկ բուրմունքը, նա էլ փոքր ժամանակ վազել է գառների հետևից և քերծված ոտքերով տուն վերադարձել, նա էլ ունի պատմություն և հիշողություն: Խեչոյանը կարողանում է թշնամու մեջ էլ տեսնել մարդուն:
 
===== Հովհաննես Երանյան, «Զինադադար» =====
 
Երանյանի վիպակը նկարագրում է հետպատերազմյան շրջանում Արցախում նոր վերաշենացող մի գյուղակի՝ Կովսականի մասին: Այս վիպակում ևս բարձրաձայնվում է կեղծ ազատամարտիկների խնդիրը. մի անգամ պատերազմի դաշտ մտած ինքնակոչ «ազատամարտիկները» անխնա թալանում են հայրենիքը՝ պատերազմի անվան տակ:
 
{{քաղվածք|Իսկական զինվորը պատերազմի դաշտում է մնում, նա կորցնում է ամեն ինչ՝ ընտանիք, անցյալ, մասնագիտություն, կյանք… <ref>Հովհաննես Երանյան, Զինադադար, Երևան, 2005</ref>։|}}
Բոլորովին պատահական չէ, որ վիպակը վերնագրված է ոչ թե «Հրադադար», այլ «Զինադադար», այս խորհրդանշական վերնագիրը ահազանգում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել և զգոնության կոչ է անում:
 
===== Սուսաննա Հարությունյան, «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» =====
 
Հարությունյանի վիպակում ներկայացվում է պատերազմի ողջ աբսուրդը. հերոսը անընդհատ հանձնվում է մերթ հայկական, մերթ ադրբեջանական կողմին՝ փաստաթուղթ չունենալու պատճատով: Երկու կողմերն էլ կարծում են, թե նա հակառակորդ ազգից է: Այստեղ սուր սարկազմ կա նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների հանդեպ, հերոսը գրանցված է «Կարմիր խաչ»-ում, ուրեմն՝ նրան սպանել չի կարելի, բայց ծեծել՝ որքան ուզես: Ահա այսպես մեկ օրում պատերազմը խեղում է մարդու կյանքն ու ճակատագիրը՝ «դուրս է եկել սեփական ճակատագրից և այլևս չի վերադարձել»<ref>Սուսաննա Հարությունյան, Քարտեզ առանց ցամաքի և ջրերի, Երևան, 2010:</ref>:
 
===== Հովիկ Վարդումյան, «Կանթեղ» =====
 
Վարդումյանի վեպն այս թեմայով ամենածավալուններից է: Վեպի մեջ միահյուսված են վավերագրությունն ու միստիկան: Այստեղ նկարագրված իրադարձությունները (ցույցեր, միտինգներ, կուսակցական նիստեր, պատերազմ, երկրաշարժ) վավերացվում են ճշգրիտ օրով և ժամով, վեպում կարող ենք հանդիպել նաև մեզ շատ հայտնի անունների՝ Խաչիկ Ստամբոլցյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Վանո Սիրադեղյան, Լևոն Տեր-Պետրոսյան և այլն: Սակայն այն ունի նաև երկրորդ շերտ՝ միստիկականը, որն արտահայտվում է Ուսուցչի և Մամոնի կերպարներով, Մանուկի ծնունդով: Վեպում ևս շոշափվում է այն ցավոտ խնդիրը, որ իսկական ազատամարտիկները գնահատված չեն:
 
Արցախյան հերոսամարտի արձագանքները կարելի է տեսնել նաև Արա Նազարեթյանի, Վրեժ Իսրայելյանի, Հրաչ Բեգլարյանի, Նորեկ Գասպարյանի, Համլետ Մարտիրոսյանի, Արմեն Շեկոյանի, Իգնատ Մամյանի, Լևոն Ջավախյանի, Աշոտ Գաբրիելյանի, Գոռ Հարությունյանի, Էդուարդ Հարենցի, Կարինե Աշուղյանի, Սարգիս Հովսեփյանի, Արտեմ Հարությունյանի, Դավիթ Ասատրյանի և շատ ուրիշների ստեղծագործություննրում: Այնպես որ ասել, թե Արցախյան հերոսամարտը մեծ արձագանք չգտավ գրականության մեջ, կնշանակի առնվազն անտեղյակ լինել գրական գործընթացին: Սակայն, ի հակադրություն սպասվածի, այս արձագանքները փառաբանական գրականություն չէին:<ref>[http://hy.armscoop.com/2015/03/%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0/ Արցախյան հերոսամարտի արձագանքները հայ գրականության մեջ, Թագուհի Ղազարյան]</ref>
 
== Ֆիլմեր Արցախյան ազատամարտի մասին ==