«Լազերային ստոմատոլոգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Լազերի ներդրման փորձերը ստոմատոլոգիայում կատարվել են դեռ 1964 թվականից սկսած <ref>{{cite web|...»:
(Տարբերություն չկա)

12:26, 30 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Լազերի ներդրման փորձերը ստոմատոլոգիայում կատարվել են դեռ 1964 թվականից սկսած [1]: Բայց իր իրական զարգացումը լազերային տեխնոլոգիաները ունեցան վերջին տարիներին:Լազերի կիրառումը ստոմատոլոգիայում թույլ է տալիս բժիշկներին առաջարկել պացիենտներին մինիմալ ինվազիվ և անցավ միջամտությունների լայն շրջանակ, բուժիչ ազդեցությամբ և էսթետիկական արդյունքով:

Ստոմատոլոգիական լազերի կիրառումը

Ունիվերսալ է և կիրառվում է թերապիայում, էնդոդոնտիայում,պարոդոնտոլոգիայում և վիրաբուժությունում: Ցուցված է պարոդոնտի բուժման և պրոֆիլակտիկայի, ատամների սպիտակեցման, կարիեսի և դրա բարդությունների բուժման, շրթունքի և լեզվի սանձիկի պլաստիկայի, պրոթեզավորման և բրեկետների տեղադրման և իմպլանտավորման ժամանակ: Ինչպես նաև լնդային ծայրերը, բարորակ գոյացությունների հեռացում, աֆտոզ ստոմատիտների բուժում, հերպես, ատամնային արմատների ստերիլիզացում և այլն: Պետք չէ ասել,որ կան այնպիսի մի մանիպուլյացիաներ, որնք կատարվում են միմիայն լազերով, օրինակ տեսողության լազերային շտկումը: Ոչ: Ցանկացած մանիպուլյացիա, որը մենք կատարում ենք սովորական վիրաբուժական գործիքներով, կարող ենք կատարել նաև լազերով, բայց դա կլինի որակապես այլ միջամտություն՝ խնայող, անարյուն և անցավ:

Լազերային ստոմատոլոգիայի առավելությունները

Լազերը մարդու օրգանիզմի վրա անմիջական բացասական ազդեցություն չի թողնում: Անվտանգության կանոններին հետևելու պարարագայում, օրինակ` օգտագործել աչքերի հատուկ պաշտպանիչ ակնոցներ, դրա կիրառումը չի սպառնում պացիենտի անվտանգությանը: Իհարկե, այս ամենը միայն որակյալ և վերապատրաստված մասնագետի աշխատանքի պարագայում:

Լազերը չի ազդում ատամի հյուսվածքի վրա, այլ միայն գոլոշիացնում է հավաքված հեղուկը: Այդ ժամանակ մահանում են մանրէները և ամրանում է ատամի էմալը: Լազերը չի ազդում առողջ հյուսվածքի վրա, աշխատում է շատ նուրբ, առանց տատանումների և ձայնի, չի տաքանում և չի այրում: Միջամտությունը հետո պացիենտը ցավային զգացողություն, տհաճ թմրածության զգացողություն չի ունենում, որը առաջանում է ցավազրկումից հետո: Լազերը նպաստում է հյուսվածքների վերականգմանը:

Լազերի կիրառման դրական կողմերը ստոմատոլոգիայում

°Ստոմատոլոգը կատարում է միջամտություն մաքսիմալ հստակությամբ

°Չկա նարկոզի կամ այլ անեսթեզիայի անհրաժեշտություն

°Արյունահոսությունը ամբողջովին բացակայում է

°Չկա տհաճ զգացողություն, որը առաջանում է բոռ-մեքենայի տաքացումից կամ ձայնից

Լազերի առավելությունները այլ մեթոդներից

Շատ մարդիք, ստոմատոլոգիայի մասին լսելիս, ունենում են տհաճ զգացողություն, իսկ շատերնել` վախ: Այդ զգացողությունը առաջանում է բոռ-մեքենայից: Գոյոթյուն ունի դենտոֆոբիա հասկացողություն: Բայց մեր օրերում կարելի է չվախենալ բոռ-մեքենաներից, իսկ բերանի խոռոչում կատարվող գործողությունները կատարվում են անցավ և արագ: Այդ նվաճումները ստացվել են ստոմատոլոգիայում լազերի կիրառման շնորհիվ: Լազերային ստոմատոլոգիան համարվում է բուժման նորագույն մեթոդներից մեկը :

  1. Lewis, Ph.D., Ricki (January 1995). «Lasers in Dentistry». FDA Consumer Magazine. Արխիվացված է օրիգինալից 2007-07-13-ին. Վերցված է 2007-07-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)