Դենտաֆոբիա, վախ ստոմատոլոգիական բուժումից։ Մարդիկ, ովքեր տառապում են դենտաֆոբիայով, դիմում են ատամնաբույժի ծայրահեղ դեպքերում, օրինակ՝ երբ զգում են սուր ատամնացավ կամ առաջացել է բորբոքում։

Դենտաֆոբիա
Տեսակֆոբիա

Մեր օրերում տարբեր աստիճանի վախ ատամնաբույժից ունի աշխարհի բնակչության գրեթե ամեն երրորդ մարդը[1]։ դենտաֆոբիա ունենալուն ավելի հակված են կանայք, քան տղամարդիկ[2], և երիտասարդները՝ ավելի, քան մեծահասակները[3] ։

Պատճառներ խմբագրել

Անմիջական փորձ խմբագրել

Այս վախի հիմնական պատճառներից մեկը համարվում է ատամնաբույժին նախորդ այցերի բացասական փորձը։ Շատ մարդիկ ասել են, որ իրենց վախը սկսվել է դժվար, ցավոտ կամ տրավմատիկ ատամնաբուժական միջամտությունից հետո։ Այնուամենայնիվ, միայն դրանով չէ բացատրվում ֆոբիայի առաջացումը։ Կարևոր է բժշկի վերաբերմունքը հիվանդի նկատմամբ։ Հաճախ ատամնաբույժի անտարբեր, սառը, անուշադիր վերաբերմունքը կարող է դառնալ ֆոբիայի առաջացման։

Պատճառների մասին խոսելիս հաճախ նշում են նաև ատամնացավի առանձնահատկությունները։ Կյանքի համար կարևոր օրգանների՝ գլխուղեղի, տեսողության օրգանների մոտ գտնվելը ատամնացավը դարձնում է ավելի կարևոր մարդու ինքնապահպանման բնազդի համար։

Այլ խմբագրել
  • Այլ մարդու բացասական փորձ

Վախը կարող է առաջանել նաև, երբ ծնողները տառապում են դենտաֆոբիայով։ Նրանց վարքը և էմոցիանալ վիճակը ստոմատոլոգի այցելելիս կարող է գիտակցաբար կամ անգիտակցաբար փոխանցվել երեխային։

  • Մեդիա

Ստոմատոլոգների բացասական պատկերները ֆիլմերում, մուլտֆիլմերում։

  • Բժշկության այլ ոլորտներում բացասկան փորձ
  • Անօգնականության զգացում և վերահսկողության կորուստ

Հիվանդը ի վիճակի չի լինում հսկողության տակ պահել ընթցքը, դա բերում է անօգնականության զգացման, որն էլ իր հերթին վախ է առաջացնում։

Պայքարի մեթդներ խմբագրել

  • Հոգեթերապիա;
  • սեդացիայի կիրառում (դեղորայքային քուն)[4], հիվանդի լարվածության նվազման և հանգստացման համար ստոմատոլոգիական ընթացակարգի ժամանակ

Տես նաև խմբագրել

Ֆոբիաների ցանկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Как избавиться от страха перед стоматологом,Стоматология.рф 19 марта 2012
  2. Armfield JM, Spencer AJ, Stewart JF (March 2006). «Dental fear in Australia: who's afraid of the dentist?». Aust Dent J. 51 (1): 78–85. doi:10.1111/j.1834-7819.2006.tb00405.x. PMID 16669482. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Erten H, Akarslan ZZ, Bodrumlu E (April 2006). «Dental fear and anxiety levels of patients attending a dental clinic». Quintessence Int. 37 (4): 304–10. PMID 16594362.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Как за несколько часов вылечить все зубы Արխիվացված 2012-05-26 Wayback Machine, РБК 24 мая 2012

Արտաքին հղումներ խմբագրել