«Ավստրական կերպարվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''XIV. Կերպարվեստ'''ը Ավստրիայի տերիտորիայում գտնվել են նախնադարյան արվեստի բազմաթիվ նմուշներ....»:
(Տարբերություն չկա)

08:26, 14 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

XIV. Կերպարվեստը Ավստրիայի տերիտորիայում գտնվել են նախնադարյան արվեստի բազմաթիվ նմուշներ. հին քարի դարի «Վիլլենդորֆի վեներան»՝ սխեմատիկ ձևերով արձանիկը, նոր քարի դարի խեցեղեն, բրոնզի դարի գործիքներ, զենքեր, հալշտատյան և լատենյան՝ վաղ կելտական մշակույթի առարկաներ, հռոմեական տիրապետության շրջանի (մ. թ. ա. 1-ին դար-մ. թ. ա. 5-րդ դար) տեղական կերպարվեստի գործեր։ Պահպանվել են ռոմանական և գոթական ոճի բազմաթիվ հուշարձաններ։

Վերածննդի արվեստը

Վերածննդի արվեստը Ավստրիայում կազմավորվեց 16-րդ դարին (Վ. Հուրերի գեղանկարչությունն ու գրաֆիկան)։ Ավստրիայի արվեստը միջազգային նշանակություն ստացավ բարոկկոյի դարաշրջանում (17-րդ-18-րդ դարեր)։ ճարտարապետությանը համընթաց զարգացավ դեկորատիվ քանդակագործությունը (Բ. Պերմոզեր, Գ. Ռ. Դոններ, Ֆ. Կ. Մեսսերշմիդ), գեղանկարչությունը (Դ. Դրան, Պ. Թրոգեր, Ֆ. Ա. Մաուլբերչ), կահույքագործությունը, խեցեգործությունը (վիեննական ճենապակի 1718 թվականից)։ Դեպի կլասիցիզմ անցումը (18-րդ դարի վերջին քառորդ) դրսևորվեց Ի. Բ. Լամպիի, Գ. Ֆ. Ֆյուգերի, Յ. Գրասսիի կատարած դիմանկարներում։ 19-րդ դարի 1-ին կեսին գեղանկարչության ասպարեզում տիրապետում էր քնարականությամբ երանգավորված ռոմանտիզմը (Յ. Կոխի բնանկարները, նազովրեցիների հետևորդ Օ. Ֆյուբիխի նկարները, Մ. Շվինդի բանահյուսական թեմաներով կոմպոզիցիաները)։

Դարի կեսին հաստատվեց բիդերմայերի արվեստը (Պ. Կրաֆտի, Մ. Դաֆֆինգերի, Ֆ. Ամերլինգի, Ֆ. Վալդմյուլլերի, Յ. Դանհաուզերի գեղանկարչությունը)։ 19-րդ դարի 2-րդ կեսին գեղանկարչության ասպարեզում իշխում էր ռեալիզմը (Ա. Պետենկոֆեն, Ֆ. Դեֆրեգգեր, է. 8ա. Շինդլեր, է. Յեթել, Կ. Շուխ և Կ. Մոլլ)։ 1897 թվականին Վիեննայում կազմավորվեց «Սեցեսիոն» գեղարվեստական միավորումը, որը դարձավ անզուսպ դեկորատիվային երևակայությամբ հագեցված «մոդեռն» ոճի օրրանը (ճարտարապետներ՝ Յ. Օլբրիխ, Օ. Վագներ, Յ. Հոֆման, գեղանկարիչ Գ. Կլիմտ, 1903 թվականին հիմնադրված «Վիեննական արհեստանոցների» իրերը)։ 20-րդ դարի սկզբին գեղանկարչության ու գրաֆիկայի բնագավառում հաստատուն տեղ գրավեցին սուբյեկտիվիզմն ու ֆանտաստիկան (է. Շիլե, Ա. Կաբին), ապա էքսպրեսիոնիզմը (Օ. Կոկոշկա, Հ. Բյոկլ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աբստրակցիոնիզմի քանդակագործ ( Ֆ. Վոտրուբա) և սյուրռեալիզմի գեղանկարիչ ( է. Ֆաքս) հետ միաժամանակ շարունակվում են ռեալիզմի հումանիստական ավանդույթները (Օ. Կոկոշկա, Յ. Դոբրովսկի)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։