«Օրրան», բարեգործական հասարակական կազմակերպություն Երևանում և Վանաձորում։

Օրրան
Изображение логотипа
Տեսակբարեգործական կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2000

Պատմություն խմբագրել

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից 2000 թվականին։ Սկսելով 16 երեխայից՝ «Օրրանն» այսօր նեցուկ է դարձել ավելի քան 150 երեխաների և 50 տարեցների Երևան ու Վանաձոր քաղաքների իր կենտրոններում։ Մինչ օրս ավելի քան 5000 մարդ է օգտվել «Օրրան»-ի համալիր ծառայություններից։

«Օրրան»-ի առաքելությունն է.

  • Օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին՝ ներառելով կրթական, մշակութային, հոգեբանական, բժշկական և սոցիալական ծառայությունների մեջ։
  • Պայքարել «երեխան՝ որպես ընտանիքում հիմնական հաց վաստակող» գաղափարի դեմ։
  • Օգնել «ճգնաժամի մեջ հայտնված» ընտանիքներին։
  • Աջակցել միայնակ և անօգնական ծերերին։
  • Բացահայտել և զարգացնել երեխաների հետաքրքրություններն ու ընդունակությունները և ուղղորդել նրանց համապատասխան ապագա մասնագիտության։
  • Կանխել և վերացնել աղքատության և մուրացկանության տարածումը Հայաստանի երեխաների ու տարեցների շրջանում։

Սոցիալական ծառայություն խմբագրել

Մուրացիկ և ծնողական խնամքից զուրկ շատ երեխաների ու կարիքավոր մարդկանց «Օրրան»-ի աշխատակիցները գտնում են փողոցային շրջայցերի, պետական ու հասարակական տարբեր հաստատությունների հետ աշխատանքի արդյունքում։ Բոլոր շահառուները ստանում են բարերարների կողմից նվիրաբերված կամ «Օրրան»-ի կողմիցգնված հագուստ, կոշիկ, երեխաները՝ նաև դպրոցական համազգեստ, պայուսակ և գրենական պիտույքներ։

Ձեռարվեստի կենտրոն խմբագրել

Մաքրամեի, փայտի գեղարվեստական փորագրության և կավագործության դասընթացների շնորհիվ երեխաները արհեստներ են սովորում՝ միաժամանակ ստանալով հետագայում ինքնուրույն ապրուստ վաստակելու հնարավորություն։

Պատկերասրահ խմբագրել

Երևանի գրասենյակ խմբագրել

Վանաձորի գրասենյակ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել