«Ամերիկայի ձայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ամերիկայի ձայն''' ({{lang-en|«The voice of America»}}), ԱՄՆ-ի կառավարության ռադիոհաղորդումները արտասահմանի համ...»:
(Տարբերություն չկա)

05:27, 31 Հուլիսի 2015-ի տարբերակ

Ամերիկայի ձայն (անգլ.՝ «The voice of America»), ԱՄՆ-ի կառավարության ռադիոհաղորդումները արտասահմանի համար (1942 թվականից)։ Մտնում էր ԱՄՆ-ի ինֆորմացիոն գործակալության մեջ։ 1970 թվականին հաղորդումներ էր տվել 38 լեզուներով, շաբաթական մոտ 850 ժամ՝ 109 հաղորդիչների միջոցով, որոնցից 68 գտնվում էր արտասահմանում։ Ամենահզոր վերահաղորդիչ կայանները տեղադրված էին Մեծ Բրիտանիայում, ԳՖՀ-ում,Հունաստանում,Մարոկկոյում, Լիբերիայում, Տաիլանդում, Հարավային Վիետնամում, Ֆիլիպիններում, Ցեյլոնում, Օկինավա կղզում (Ճապոնիա)։ Հաղորդումները կազմված էին լուրերից, միջազգային կյանքի վերաբերյալ մեկնաբանություններից, երաժշտական և գրական ծրագրերից։ «Ամերիկայի ձայնը» իր աշխատանքների մեջ հաճախ ներգրավում էր վտարանդիների և հայրենիքը լքած անձանց այն երկրներից, որոնց համար տրվում են հաղորդումները։ «Ա. ձ.»–ի ռադիոհաղորդումները ՍՍՀՄ-ի և սոցիալիստական մյուս երկրների դեմ ուղղված ամերիկյան իմպերիալիստական պրոպագանդի բաղկացուցիչ մասն էին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։