«Ֆրանտիշեկ Օնդրժիչեկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆրանտիչեկ Օնդրժիչեկ''' (1857-1922), չեխ ջութակահար, մանկավարժ և կոմպոզիտոր։ 1873-1876 թվականների...»:
(Տարբերություն չկա)

05:37, 29 Հուլիսի 2015-ի տարբերակ

Ֆրանտիչեկ Օնդրժիչեկ (1857-1922), չեխ ջութակահար, մանկավարժ և կոմպոզիտոր։ 1873-1876 թվականներին սովորել էր Պրագայի, 1877-1879 թվականներին՝ Փարիզի կոնսերվատորիաներում։ 1879-1881 թվականներին՝ Փարիզի ժ․ Պադլուի նվագախմբի մենակատար։ 1882 թվականից հանդես էր եկել աշխարհի շատ երկրներում (այդ թվում՝ Ռուսաստանում, առաջին՛ անգամ՝ 1884 թվականին)։ 1909 թվականից դասավանդել էր իր իսկ հիմնադրած նոր Վիեննական կոնսերվատորիայում (1912–1919 թվականներին՝ դիրեկտոր)։ 1919-1922 թվականներին ղեկավարել էր Պրագայի կոնսերվատորիայի վարպետների դպրոցի ջութակի դասարանը։ Օնդրժիչեկը չեխիայի ջութակի արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից էր։ Հեղինակ էր ջութակի համար գրված ստեղծագործությունների, մեթոդական ձեռնարկի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։