«Արևելահայ կնոջ տարազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արևելահայկական տարազ''', Արևելյան Հայաստանի կանանց բնորոշ տարազ: <ref>http://tarazupar.am/%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%A6/...»:
(Տարբերություն չկա)

16:02, 6 Ապրիլի 2015-ի տարբերակ

Արևելահայկական տարազ, Արևելյան Հայաստանի կանանց բնորոշ տարազ: [1]

Երևանցի հարուստ կնոջ տարազ

Երևանցի կնոջ գլխին դրվում է ավանդական կոպին, որի վրա ամրացված է նաև ճակտնոցը: Կոպի վրայից գցում են ճերմակ ժանեկազարդ քող: Զգեստը կարվում է հիմնականում մետաքսե միագույն կամ ծաղկավոր կտորից և վրան կապվում է արծաթե գոտի: Զգեստի վրայից հագնում են երկար թևքերով թավշե վերարկու: Վերարկուի եզրերը զարդարված են ոսկեթելով ասեղնագործած ժապավենով և աղվեսի մորթով:

Երևանցի հարուստ կնոջ տնային հագուստ

Զգեստի վերնամասը կարվում է սպիտակ մետաքսե կտորից: Մեջքին կապում են ոսկեջրած արծաթե գոտի: Գլխին դրված մետաքսե կամ թավշյա կոպիի կենտրոնում ամրացվում է թանկարժեք քորոց: Շքեղ քողի եզրերը ժանեկազարդ են:

Երևանցի մեծահարուստ կնոջ տարազ

Գլխին դրվում է ավանդական կոպին՝ պատված կապույտ թավշով, բազմագույն ծաիկներով և մարգարիտներով: Կոպիի վրայից գցված ճոխ քողը թափանցիկ է: Հագուստը կարվում է նուրբ շալ կտորից, որի վրա կապվում է ճերմակ մետաքսե գոտին: Մանուշակագույն թավշից կարված վերարկուն պատված է աղվեսի մորթով: Երկար թևքերն ունեն ճեղքեր, որոնք նույնպես երիզված են [Աղվեսներ|աղվեսի]] մորթու բարակ շերտով:

Երևանցի հարուստ կին՝ վերարկուով

Գլխի կոպին պատված է կարմիր թավիշով կամ մետաքսով: Դրա կենտրոնում ամրացվում է ադամանդե քորոցը: Կոպիի վրա գցված ոչ երկար քողը ժանեկավոր է և շատ շքեղ: Կոշիկներին հասնող զգեստը կարվում է շալ կտորից կամ գծավոր մետաքսից: Զգեստի կրծկալը և մեջքին կապված գոտին ծաղկավոր մետաքսից են: Վերարկուն կարվում է սև տաֆտա կտորից:

Միջին տարիքի երևանցի կնոջ տարազ

Կոպիի վրա ամրացված ճակտնոցը զարդարվում է ոսկե դրամներով, որի վրայից կապվում է գլխաշոր: Զգեստը կարվում է ծաղկավոր մետաքսից, իսկ գոտին՝ սպիտակ մետաքսից: Մուգ կապույտ թավշից կարված վերարկուն ունի երկար թևքեր, որոնց ճեղքերը երիզված են աղվեսի մորթով:

Արցախցի կնոջ ավանդական հագուստ

Գլխին կրում է ճակտնոց, քթկալ և ճերմակ, բամբակե գլխաշոր: Մուգ կանաչ մետաքսե արխալուղ-վերնազգեստի զարդերիզը նույնպես կարվում է մետաքսից և ունի մոտ 2 սմ լայնություն: Ձևավոր թևքերի ծայրերը սուր են՝ զարդարված արծաթե բոժոժներով: Թևատակի բացվածքը հատուկ չքրտնելու և թևերն ազատորեն շարժելու համար են:

Շուշեցի կնոջ տարազ

Նման է Արցախի ավանդական տարազին: Հագնում է մուգ կարմիր մետաքսե զգեստ, որն ունի երկար, սրածայր թևքեր: Գլխին դրվում են ավանդական հարդարանքներ: Գլխի արծաթե ճակտնոցի, քթկալի հետ մեկտեղ քունքերին կրում է նաև արծաթե կախիկներ: Մուգ գլխաշորը հիմնականում սուգ է խորհրդանշում: Մուգ կանաչ մետաքսից կարված արխալուղ-վերնազգեստի դեկորատիվ, աստառապատված թևքերը վերջանում են սուր ծայրերով, որոնց եզրերին ամրացված են արծաթե փուչեր: Վերնազգեստի եզրերին կարում են 3-4 սմ լայնությամբ ոսկեգույն ժապավեն, իսկ մեջքին՝ մետաքսե գոտի:

Արցախցի աղջկա տարազ

Արցախցի աղջիկները գլխին կոպի դնելու իրավունք ունեին միայն ամուսնանալուց հետո: Վրայից կապվում է մետաքսե կամ բամբակե գլխաշոր: Կարմիր մետաքսե զգեստի կրծքամասում սև թավիշ է ասեղնագործած: Ունի երկար թևքեր: Կանաչ, ծաղկավոր մետաքսից կարված արխալուղ-վերնազգեստը երեքփեշանի է: Արխալուղի երկար թևքերը զարդարված են արծաթե խողովակներով: Ոտքերին հագնում են նուրբ ասեղնագործած չմուշկներ:

Արցախցի կնոջ հնագույն զգեստ

Գլխի հարդարանքը ավանդական արցախյան է: Մետաքսից կամ սաթից կարված զգեստի չափազանց լայն թևքերը նույնպես կարվում են սպիտակ մետաքսից: Արխալուղ-վերարկուն կարվում է մուգ կանաչ մահուդից: Կրծքամասը ամբողջովին փակ է և զարդարված գծավոր կտորով, որն իջնում է գոտուց ցած: Վերարկուի եզրամասերը զարդարված են կարմիր մետաքսե ժապավեններով:

Արցախցի հարուստ կնոջ քուրք-վերարկու

Գլխի ավանդական հարդարանքը շատ ճոխ է: Կարմիր մետաքսե շրջազգեստի օձիքի շուրջն ամրացված է ոսկեթելով և մետաքսաթելով ասեղնագործված, 2 սմ լայնությամբ ժապավեն: Զգեստի դնովի թևքերը զարդարված են արծաթե սուրմաներով: Երկփեշանի արխալուղ-վերարկուն մուգ կանաչ էր՝ ծաղկավոր կտորից: Դրա թևքերը, փեշերն ու կողային բացվածքները ոսկեթելով ասեղնագործած սև թավշե ժապավենով: Գոտին արծաթյա է:

Արցախցի կնոջ ամենօրյա զգեստ

Գլխի կոպին զարդարված է արծաթյա դրամների շարքով: Կարմիր գլխաշորը ամրացվում է արծաթե քորոցներով: Վերնազգեստը, որը կոչվել է նաև շիլաշապիկ, կարվում է կարմիր բամբակե կտորից և ունի երկար թևքեր: Օձիքից մինչև գոտկատեղն ընկած հատվածում կարվում է սև ժապավեն: Երեքփեշանի արխալուղը կարվում է կա՛մ սև բամբակից, կա՛մ տաֆտայից: Գոտու կտորը ոլորվում է:

Արցախցի տարեց կնոջ քուրք-զգեստ

Կոպիի վրա գցվում է սև գլխաշոր, որը հիմնականում սուգ է խորհրդանշում: Կարմիր մետաքսից կարված զգեստի օձիքը զարդարված է սև թավշե ժապավենով: Թևքերը դնովի են, զարդարված կանաչ մետաքսե ժապավենով: Երկփեշանի վերարկուն կարվում է մուգ կարմիր թավշե կտորից և զարդարվում է աղվեսի մորթով: Թևքերը կարճ են և հասնում են միայն մինչև արմունկները:


Աղբյուրներ

Ծանոթագրություններ