«Դարձելի և ոչ դարձելի պրոցեսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Շրջելի և ոչ շրջելի գործընթացներ'''-ի, համակարգի վիճակի փոփոխության պրոցեսներ։ == Շրջելի պրոցես ==...»:
(Տարբերություն չկա)

05:48, 31 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Շրջելի և ոչ շրջելի գործընթացներ-ի, համակարգի վիճակի փոփոխության պրոցեսներ։

Շրջելի պրոցես

Շրջելի պրոցեսը կարելի է իրականացնել հակառակ ուղղությամբ՝ ետադարձ կարգով հաջորդաբար կրկնելով ուղիղ պրոցեսի բոլոր միջանկյալ վիճակները։ Շրջելին կարող է լինել միայն

Շրջելի պրոցեսի ուսումնասիրման հետ են կապված մեխանիկայի և էլեկտրադինամիկայի այն խնդիրները, որոնք լուծվում են առանց շփման ուժերի հաշվառման, ինչպես նաև ջերմատեխնիկայի ու հիդրոդինամիկայի որոշ խնդիրներ (օրինակ, ձայնային ալիքների տարածումը գործնականում չկլանող միջավայրում)։ Բոլոր իրական պրոցեսները, խստորեն ասած, ոչ շրջելի են (միայն որոշ իրական պրոցեսներ, իդեալական պայմաններում կարելի է համարել շրջելի)։

Ոչ շրջելի պրոցես

Ոչ շրջելի պրոցեսը չի կարող ընթանալ հակառակ ուղղությամբ, իսկ այդ պրոցեսը կատարող համակարգը՝ անցնել նույն միջանկյալ վիճակներով։ Ոչ շրջելի պրոցեսներ են դիֆուզիան, ջերմահաղորդականությունը, ջերմադիֆուզիան, հեղուկի (գազի) մածուցիկ հոսանքը , որոնք ինքնակամ ընթանում են միայն մեկ ուղղությամբ։ Շրջելի բոլոր պրոցեսները անհավասարակշիռ պրոցեսներ են։ Փակ համակարգերում դրանք ուղեկցվում են էնտրոպիայի աճով։ Շրջապատող միջավայրի հետ էներգիայի կամ նյութի փոխանակության հնարավորություն ունեցող բաց համակարգերում ոչ շրջելի պրոցեսի դեպքում էնտրոպիան կարող է մնալ հաստատուն կամ նույնիսկ նվազել՝ արտաքին միջավայրի հետ էնտրոպիայի փոխանակության հաշվին։ Սակայն բոլոր դեպքերում էնտրոպիայի արտադրությունը, այսինքն՝ միավոր ժամանակում դրա աճը համակարգում, ոչ շրջելի պրոցեսի առկայության պատճառով մնում է դրական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։