«Դափնի»–ի խմբագրումների տարբերություն

բույսերի ցեղ
Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|աջից|Դափնի '''Դափնի''' (Laurus), դափնազգիների ընտանիքի մշտադալար ծառերի կ...»:
(Տարբերություն չկա)

08:25, 20 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Դափնի (Laurus), դափնազգիների ընտանիքի մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Տերևները հերթադիր են, կաշեկերպ, ամբողջաեզր։ Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկաբույլում։ Պտուղը միասերմ է, կապույտ կամ սև։ Հայտնի է 2 տեսակ (Միջերկրական ծովի շրջաններում)։ Ազնիվ դափնի (Լ․ nobi lis) ոչ բարձր ծառ է (բարձրությունը՝ 2— 20 մ), ճյուղերը հարթ են, տերևները նշտարաձև, փայլուն։ ԽՍՀՄ-ում աճում է Արևմտյան Անդրկովկասի լեռնանտառային գոտում, հատկապես Վրաստանում։ Տերևներն օգտագործվում են հրուշակեղենի և պահածոևերի արդյունաբերության և խոհարարության մեջ։ Պտուղներից ստանում են եթերային յուղ, որը որոշ երկրներում օգտագործվում է բժշկության, անասնաբուժության մեջ։ Դափնեպսակը, դու ճյուղը փառքի, հաղթանակի և մեծույան խորհրդանիշ են։ Ազորյան (Լ․ azorica) կամ Կանարյան դափնին աճում է Մադեյրա, Կանարյան Ազորյան կղզիներում։

Դափնի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։