«Սցինտիլյացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սցինտիլյացիա''' (< լատիներեն scintillatio — առկայծում), կարճատև (^10՜410~9 վարկյան) լուսային բ...»:
(Տարբերություն չկա)

07:07, 17 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սցինտիլյացիա (< լատիներեն scintillatio — առկայծում), կարճատև (^10՜410~9 վարկյան) լուսային բռնկում (չյումինես- ցենցման բռնկում), որն առաջանում է սցինտիլյատորներում՝ իոնացնող ճառագայթումների ազդեցությամբ։ Ս․ առաջինը դիտել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Ու․ Կրուկսը (Crooks, 1832—1919), 1903-ին՝ a-մասնիկներով ZnS-ից պատրաստված էկրանը ճառագայթելիս։ ցինտիլյատորի (չյումինա- ֆորի մի տեսակ) ատոմները կամ մոլեկուլները իոնացնող ճառագայթման (լիցքավորված մասնիկների) էներգիայի հաշվին գրգռվում են և ապա, անցնելով նորմալ վիճակի, առաքում են լուսային քվանտներ, այսինքն՝ դիտվում է Ս-ի երևույթ։ Ս-ի մեխանիզմը, ճառագայթմանսպեկտրը և լուսարձակման տևողությունը կախված են լյումինեսցենտային նյութի տեսակից, իսկ պայծառությունը կախված է լիցքավորված մասնիկների բնույթից և այն էներգիայից, որը մասնիկը կորցնում է նյութի միջով անցնելիս (օրինակ, a- մասնիկների և պրոտոնների Ս․ զգալիորեն պայծառ է P-մասնիկների Ս-ից)։ Ս-ի յուրաքանչյուր բռնկում մի մասնիկի ազդեցության արդյունք է։ Այդ երևույթի հիման վրա են աշխատում սցինտիլյացիոն հաշվիչերը, որոնք օգտագործվում են փորձարարական ֆիզիկայում՝ որպես դետեկտորներ տարրական մասնիկների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։