«Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ պատմական երկիր | Անվանում = Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն<br />R...»:
(Տարբերություն չկա)

12:57, 11 Հուլիսի 2014-ի տարբերակ


Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն ՄԽՍՀ (Մոլդավիա) Գտնվում է ԽՍՀՄ եվրոպական մասի ծայր հարավարևմտքում։ Սահմանակից Է Ռումինիային։ Տարածությունը՝ 33,7 հազար կմ քառակուսի, բնակչությունը 4083 հազար (1984)։ Ազգության կազմը (1979-ի մարդահամարի տվյալներով, հազար մարդ), մոլդովացիներ՝ 2526, ուկրաինացիներ՝ 561, ռուսներ՝ 506, գագաուզներ՝ 138, բուլղարներ՝ 81, բուլղարներ՝ 80 և այլք։ Բնակչության միջին խտությամբ (1 կմ քառակուսու վրա՝ 120,3 մարդ, 1983) ԽՍՀՄ-ում գրավում է առաջին տեղը։ Մայրաքաղաքը՝ Քիշնև (605 հազար բնակիչ, 1984)։ Խոշոր քաղաքներն են (հազար մարդ)․ Տիրասպոլը (154), Բելցին (139), Բենդերին (114)։ Կառուցվել են նոր քաղաքներ․ Ռիբնիցա, Գուբոսարի, Ունգենի, Եդինցի են։ Հանրապետությունը վարչականորեն բաժանված է 39 շրջանի, ունի 21 քաղաք, 46 քտա։ 1924-ի հոկտեմբերի 12-ին Գնեստրի ձախափնյա մասում կազմավորվեց ՄԽՍՀ (ՈւԽՍՀ-ի կազմում)։ 1940-ի օգոստոսի 2-ին կազմավորվեց ՄԽՍՀ-ն։ Հայրենական մեծ պատերազմի (1941—45) սկզբին հանրապետությունը օկուպացրին գերմանաֆաշիստական զորքերը։ Ազատագրվել է 1944-ին։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ իրականացված ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման, կուլտուրական հեղափոխության շնորհիվ հանրապետությունում հիմնականում կառուցվել է սոցիալիստ, հասարակարգ։ 1982-ի հունվարի 1-ին Մոլդավիայի կոմկուսի շարքերում եղել է 166049 կուսանդամ, 8228 անդամության թեկնածու, Մոլդավիայի ԼԿԵՄ-ում՝ 601406 անդամ, արհմիություններում՝ 2053473 անդամ, ՄԽՍՀ ժողովուրդը ԽՍՀՄ եղբայրական ժողովուրդների օգնությամբ ետպատերազմյան հնգամյակներում նշանակալի հաջողությունների է հասել կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ Հանրապետությունը պարգևատրվել է Լենինի (1958), ժողովուրդների բարեկամության (1972), Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։ Սոցիալիստական շինարարության տարիներին Մոլդովիան դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն՝ զարգացած վերամշակող արդյունաբերությամբ և ինտենսիվ գյուղատնտեսությամբ (խաղող, պտուղ, հատապտուղ, եգիպտացորեն, արևածաղիկ, բանջարեղեն)։ 1980-ին արդյունաբերական արտադրանքը 1940-ի մակարդակը գերազանցել է 51, իսկ 1913-ի մակարդակը՝ 298 անգամ։ էլեկտրաէներգետիկայի հիմքում ջէկերն են։ Առավել խոշորն է Մոլդավիայի ՊՇԷԿ-ը։ Արդյունաբերության հիմնական ճյուղը սննդարդյունաբերությունն է։ Կարևոր նշանակություն ունեն մեքենաշինության, թեթև արդյունաբերության ճյուղերը։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1980-ին 1940-ի համեմատությամբ ավելացել է 3,5 անգամ։ 1983-ի հունվարի 1-ին Մոլդովիայում եղել է 464 սովետական տնտեսություն, 367 կոլտնտեսություն, 332 միջտնտեսային ձեռնարկություն և կազմակերպություն։ Գյուղատնտեսական հանդակների տարածությունը 2,6 մլն հեկտար է։ Գյուղատնտեսության մասնագիտացման կարևոր ճյուղերն են այգեգործությունը և պղտաբուծությունը։ 1982-ին ՄԽՍՀ-ում կար 1229 հազար խոշոր եղջերավոր անասուն, 1882,1 հազար խոզ, 1167,3 հազար ոչխար և այծ, 17,8 մլն թռչուն։ հանրապետության երկաթուղային տրանսպորտի երկարությունը 1,11 հազար կմ է (1980), ավտոճանապարհներինը՝ 11,5 հազար կմ, որից 9,8 հազար կմ՝ կոշտ ծածկով (1980)։ Նավարկելի գետային ուղիների երկարությունը 1,2 հազար կմ է։ Զարգացած է օդանավագնացությունը։ 1897-ի մարդահամարով բնակչության (9—49 տարեկանների մեջ) գրագետները կազմել են 22,2% ։ 1914—15 ուս․ տարում Մոլդովիայում (ներկայիս սահմաններում) եղել է 1,3 հազար հանրակրթական դպրոց (92 հազար աշակերտ), այդ թվում՝ 26 գիմնազիա և ռեալական ուսումնարան։ 1959-ի մարդահամարի տվյալներով ազգաբնակչության 97,8%֊ը եղել է գրագետ, որը 1979-ի մարդահամարի տվյալներով հասել է 99,8%֊ի։ 1982/83 ուս․ տարում 1,8 հազար հանրակրթական դպրոցներում սովորել է 0,7 մլն աշակերտ, 8 բուհերում՝ 53,4 հազար ուսանող։ Խոշորագույն բուհերն են․ Քիշնևի համալսարանը, բժշկական, գյուղատնտեսական ինստիտուտները։ 1980-ին գիտական հիմնարկներում (բուհերի հետ միասին) եղել է 8,8 հազար գիտաշխատող։ 1982-ին գործել է 7 թատրոն, 1,9 հազար կինոսարք, 1,8 հազար ակումբային հիմնարկ, 59 թանգարան։ 1982-ին հրատարակվել է 1476 անուն գիրք և գրքույկ՝ 14,81 մլն օրինակ տպաքանակով, այդ թվում՝ 523 անուն մոլդավերեն։ հրատարակվում է (1982) 185 թերթ։ Ռադիոհաղորդումները տրվել են 1930-ից, հեռուստահաղորդումները՝ 1958-ից։ Հանրապետությունում 1982-ին կար 337 հիվանդանոցային հիմնարկ՝ 49,4 հազար մահճակալով։ Աշխատում էր 13,7 հազար բժիշկ և 38,1 հազար միջին բուժաշխատող։

Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Republica Sovietică Socialistă Moldovenească
1940 - 1991 Մոլդովիա 
Քարտեզ


(1940 թ.)

Քարտեզ2


(1940 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Քիշնև
Մակերես 33,843 կմ2(1989 թ.)
Բնակչություն 4,337,600 (1989 թ.)
Լեզու ռուսերեն, մոլդովերեն
Ազգություն մոլդովացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, գագաուզներ, բուլղարներ, բուլղարներ և ուրիշներ
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ ԽՍՀ