«Մոդ թագուհու երկիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մոդ թագուհու երկիր''' (Queen Maud Land), Արևելյան Անտարկտիդայի մաս, արևմտյան երկայնության 20°-ի և արևել...»:
(Տարբերություն չկա)

20:47, 28 Մայիսի 2014-ի տարբերակ

Մոդ թագուհու երկիր (Queen Maud Land), Արևելյան Անտարկտիդայի մաս, արևմտյան երկայնության 20°-ի և արևելյան երկայնության 45°-ի միջև։ Իրենից ներկայացնում է դեպի հարավ բարձրացող (ավելի քան 3500 մ) հզոր սառցադաշտային ծածկույթի մակերևույթ։ Առափնյա շրջանում առանձին լեռնաշղթաներ և գագաթներ բարձրանում են սառցադաշտի մակերեսից ավելի քան 3000 մ։ Ափերը ողողվում են Լազարևի, Ռիսեր-Լարսենի և Տիեզերագնացների ծովերով։ Գործում են ԽՍՀՄ, ՀԱՀ, Ճապոնիայի գիտական կայանները։ Մոդ թագուհու երկիրը հայտնագործել է Ռիսեր-Լարսենի ղեկավարած նորվեգական արշավախումբը՝ 1930թվականին և կոչել նորվեգական թագուհու անունով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։