«Կերալա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կերալա''' (բառացի՝ [Կոկոսյան արմավենիների երկիր), նահանգ Հնդկաստանի հարավ-արևմուտքում, Արաբ...»:
(Տարբերություն չկա)

07:13, 29 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

Կերալա (բառացի՝ [[[Կոկոսյան արմավենի]]ների երկիր), նահանգ Հնդկաստանի հարավ-արևմուտքում, Արաբական ծովի ափին: Տարածությունը 38,9 հզ. կմ2 Է, բնակչությունը՝ 21,3 մլն (1971), կենտրոնը՝ Տիրուվանանտապուրամ:Տարածքի մեծ մասը գրավում Է Մալաբարյան ափի դաշտավայրը, արեալում Կարդամոնյան և Անայմուդի լեռնալանջերն են:Կլիման արևադարձային Է, մուսսոնային, տարեկան տեղումները՝ 3000 մմ: Ագրարային շրջան Է: Մալաբարյան ափի մեծ մասը զբաղված է կոկոսյան արմավենու անկարկներով (Հնդկաստանի տնկարկների 70% -ը) և բրնձի ցանքատարածություններով: Մշակում են նաև ընկուզենի, տապիոկա, պլանտացիոն կուլտուրաներ, համեմունք, կաուչուկատուներ (հևեյա), թեյ, սուրճ: Զարգցած Է ձկնորսությունը: Կան մոնացիտային ավազի խոշոր հանքաշերտեր: Տեղական հանքային հումքի բազայի վրա ստեղծվել Է գրաֆիտային նյութերի, կղմինդրի, աղյուսի արտադրություն: Կան ՀԷԿ, ալյումինի և նավթավերամշակման գործարաններ, ընկույզի վերամշակման և փաթեթավորման, կոկոսյան յուղի արտադրության ձեռնարկություններ, բամբակեղենի, փայտամշակման, քիմիական, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։