Սպառողների հարցումներ, հարցեր, որոնք տրվում են սպառողների կամ պոտենցիալ սպառողների տեսակետներն և նախասիրությունները ճշտելու համար։ Սպառողական հարցումները կարող են օգտագործվել ձեռք բերելու և որակական և քանակական հետազոտությունները։

Կան չորս կարևոր հարցեր, որոնց օգնությամբ շուկայական հետազոտողները տեղյակ են լինում, թե երբ անցկացնել սպառողական հարցումները, դրանք են՝

Ու՞մ հարցնել

խմբագրել

Շատ դեպքերում այս հարցին պատասխանելը անհնար է, քանի որ դա անհանր է կամ շատ թանկ է հարցում անել թիրախային շուկայի բոլոր հնարավոր անդամներին (որոնք կոչվում են հետազոտության բնակչություն), անհրաժեշտ է ընտրել այդ բնակչության «նմուշը»։ Որքան մոտիկից այս նմուշը կարտացոլի հետազոտված բնակչության բնութագիրը, այնքան հավանական է, որ հետազոտությունը կլինի ավելի ճշգրիտ։

Ընտրանքային մեթոդներ

խմբագրել

Կան մի քանի տարբեր ձևեր համապատասխան նմուշ ընտրելու համար։

  • Հավանական ընտրանքներ
  • Պարզ պատահական ընտրանքը
  • Պարբերական ընտրանք
  • Ստրատիֆիկացված ընտրանք
  • Քվոտավորված ընտրանք
  • Քլաստերային ընտրանք
  • Ոչ հավանական ընտրանք

Ի՞նչ հարցնել

խմբագրել

Անկողմնակալ և հստակ հարցում ստեղծելը շատ կարևոր է, եթե հետազոտությունը օգտակար արդյունքներ ձեռք բերելու համար է։ Տարբերակում ենք.

  • բաց հարցեր
  • փակ հացեր

Բաց հարցերն այն հարցերն են, որոնք պահանջում են պատասխանների լայն ցանկ կամ երևակայություն – արդյունքները դժվար է համադրել և թվայնորեն ներկայացնել։

Փակ հարցեր, հարցեր, որոնց համար առաջարկվում են նախապես սահմանված սահմանափակ քանակությամբ պատասխաններ։

Քանի որ հարցաշարի դիզայնը մեծապես ազդեծություն կունենա ճշգրտության և արդյունքների օգտակարության վրա, նպատակահարմար է իրականացնել նախնական փորձնական հետազոտություն հարցերի որակը ստուգելու համար։ Սկզբունքները հետևյալն են.

  • Պետք է հետազոտության նպատակները հստակ նշել, որպեսզի հարցերը լինեն

կենտրոնացած դրանց վրա

  • Գրել հաստակ և միանշանակ հարցեր
  • Հարցերը պետք է դասավորված լինեն տրամաբանական հաջորդականությամբ
  • Խուսափել հարցերից, որոնք մատնանշում են մեկ կոնկրետ պատասխան
  • Օգտագործել լեզու, որը պետք է հեշտությամբ հասկացվի
  • Ներառել որոշ հարցեր, որոնք թույլ են տալիս դասակարգել արդյունքները ըստ սեռի,

ապրելավայրի, զբաղմունքի և այլն։

Ինչպե՞ս հարցնել

խմբագրել

Հարցաթերթիկը պետք է լինի ինքնուրույն և վերադարձվի փոստի տեսքով կամ լրացվի հարցազրույցավարի կողմից դեմ-առ-դեմ պատասխանողի հետ։

Ինքնուրույն լրացված հարցաթերթիկ

խմբագրել

Ինքնուրույն հարցաթերթիկը ուղարկված փոստով կամ պատասխանողի կողմից տեղում անձամբ լրացված հարցաթերթիկն է, օրինակ խանութում։ Փոստով կատարվող հարցումները համեմետաբար էժան է ուղարկել, կարող է ծածկել շատ մեծ աշխարհագրական տարածք, և չկա ոչ մի հնարավորություն խեղաթյուրելու արդյունքները։ Այնուամենայնիվ այս երկու տեսակի հարցաշարի պատասխանները սովորաբար շատ աղքատ են, հարցերը կարող են հեշտությամբ սխալ հասկացվել և ստացած ընտրանքը կարող է լինել, հարցվածների կողմնակալի օգտին, որոնք ավելի շատ ժամանակ ունեն օրինակ կենսաթոշակառուները։

Ուղիղ հարցազրույց

խմբագրել

Ուղղակի հարցումները իրականացվում են հարցազրույցավարի կողմից, սովորաբար կամ փողոցում կամ հարցվողի տանը։ Հմուտ հարցազրույցավարները կխուսափեն կողմնակալությունից այն ճանապարհով, որով հարց են տալիս և մանրամասն հարցերը կարող են բացատրվել հարցվողին։ Անհրաժեշտության դեպքում կարող են տրվել նաև հաջորդող հարցերը։ Սա կարող է լինել թանկ մեթոդ, սակայն հարցազրույցավարը կշարունակի ի րաշխատանքը քանի դեռ չի ապահովել նախատեսված ընտրանքի չափը, մինչդեռ փոստային հարցաթերթիկների պատասխանները անորոշ են։

Որքանո՞վ է այն ճշգրիտ

խմբագրել

Գնահատել արդյունքների հնարավոր ճշգրտությունը և լիարժեքությունը [[շուկայական հարցումներ]]ի հետ հետազոտությունների կարևոր տարրերից մեկն է։

Գրականություն

խմբագրել

Միշել Հենդֆորդ, Մարթին Լիսբոա, Ալմութ Քոեսթեր, Անժելա Փիթ «Քեմբրիջ Փրես, Բիզնես»