Ընտրանքային մեթոդներ մեթոդներ, որոնց միջոցով առաձնացվում է թիրախային խումբ։

Կան մի քանի տարբեր ձևեր համապատասխան նմուշ ընտրելու համար։

Հավանական ընտրանքներ խմբագրել

Սա ներառում է բնակչության նմուշի հիման վրա ընտրություն հիմնված սկզբունքների և պատահական հնարավորությունների վրա։ Սա ավելի բարդ գործընթաց է, շատ ժամանակատար է և սովորաբար ավելի թանկ է, քան ոչ հավանակային ընտրանքը։ Սակայն, քանի որ նմուշը ընտրվել է պատահականորեն և յուրաքանչյուր միավորի հավանականությունը ընդգրկված նմուշի մեջ կարող է հաշվարկվել, ապա շատ հուսալի գնահատականներ/հաշվարկներ կարող են կատարվել ամբողջ թիրախային շուկայի և սխալների տեղի ունենալու հնարավորության վերաբերյալ։ Սրանք ամենատարածված հավանականության ընտրանքի մեթոդներն են։

Պարզ պատահական ընտրանք խմբագրել

Պատահական ընտրանք-թիրախային բնակչության յուրաքանչյուր անդամ ունի ընտրված լինելու հավասար հնարավորություն։ Պատահական ընտրանքը/նմուշը ընտրելու համար անհրաժեշտ է.

  • Թիրախային բնակչության բոլոր մարդկանց ցանկը
  • Այդ բնակչության անդամներին տրված հաջորդական համարները
  • Համակարգչով ստեղծված պատահական համարների ցանկ

Պարբերական ընտրանք խմբագրել

Պարբերական ընտրանք- ընտրվում է թիրախային խմբի յուրաքանչյուր n-րդ անդամ։

Ստրատիֆիկացված ընտրանք խմբագրել

Ստարատիֆիկացված ընտրանք–բնակչության ենթախմբից կամ սեգմենտից առանձնացված ընտրանք, որտեղ պատահական ընտրանքի միջոցով յուրաքանչյուր ստրատումից ընտրվում է համապատասխան համար։

Քվոտավորված ընտրանք խմբագրել

Քվոտավորված ընտրանք-երբ բնակչությունը ստրատիֆիակցված է և հարցազրույց վարողը յուրաքանչյուր ստրատումից ընտրում է համապատասխան թվով պատասխանողներ։

Քլաստերային ընտրանք խմբագրել

Քլաստերային ընտրանք-երբ ընտրանքի համար վերցնում ենք միայն մի կամ մի քանի հատուկ խմբեր, այլ ոչ թե ողջ բնակչությունը, օր՝. Մեկ տարածաշրջան կամ քաղաք։

Ոչ հավանական ընտրանք խմբագրել

Այս ընտրանքային մոտեցումը չի կարող օգտագործվել ցանկացած ընտրված նմուշի հավանականությունը հաշվարկելու համար։ Ոչ հավանական ընտրանքի արդյունքները չեն կարող օգտագործվել ընդհանուր բնակչության մասին եզրակացություններ և դատողություններ անելու համար։ Ցանկացած ընդհանուր հայտարարություններ, որոնք կատարվել են այս ընտրանքի մեթոդի հետևանքով պետք է շատ ուշադիր վերլուծել ֆիլտրելով հետազոտողի կողմից ստացված ինֆորմացիան։ Ոչ հավանական ընտրանքի ամենատարածված մեթոդներն են.

Հարմարության ընտրանք խմբագրել

Բնակչության անդամները ընտրվում են հիմնված իրենց հարաբերական հեշտ մուտքի վրա։ Ընտրել ընկերներ, գործընկերներ կամ գնորդներ միայն մեկ վայրում բոլորը հարմարության ընտրանքի օրինակներն են։

Ձյունակույտի ընտրանք խմբագրել

Առաջին պատասխանողը փոխանցում է մի ընկերոջը, որը իր հերթին փոխանցում է մեկ այլ ընկերոջը և այսպես գործընթացը շարունակվում է։ Սա ընտրանքի էժան մեթոդ է և հաճախ օգտագործվում է ընկերության ֆինանսական ծառայությունների ոլորտում, հատկապես առողջապահական և ապահովագրական ընկերությունների կողմից։ Սա կարող է հանգեցնել կողմնակալության, քանի որ յուրաքանչյուր հարցվողի ընկեր ունի նույնատիպ ապրելակերպ և կարծիք։

Դատողական ընտրանք խմբագրել

Հետազոտողը ընտրում է ընտրանքը, որը հիմնված է, թե ում ուսումնասիրելը կլինի նպատակահարմար։ Սա կարող է օգտագործվել փորձառու հետազոտողի կողմից, որը կարող է ունենալ կարճ ժամանակ, քանի որ նրանց կարող են խնդրել արագ ստեղծել զեկույցը։

Ad hoc քվոտավորում խմբագրել

Քվոտան սահմանվում է (ասենք կանանց 55%-ը), և հետազատողներին ասում են ընտրել ցանկացած պատասխան, նախընտրական սահմանված քվոտայի որ նրանք ցանկանում են։ Բոլոր այս ընտրանքները, ամենայն հավանականությամբ կհանգեցնեն արդյունքների ճշգրտության նվազմանը, որը ողջ բնակչության համար ավելի քիչ ներկայացուցչական է, քան հավանական ընտրանքի մեթոդը։

Գրականություն խմբագրել

Միշել Հենդֆորդ, Մարթին Լիսբոա, Ալմութ Քոեսթեր, Անժելա Փիթ «Քեմբրիջ Փրես, Բիզնես»