Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի

Ռիչարդ Օսմանի 2020 թվականի վեպը

«Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» (անգլ.՝ The Thursday Murder Club), բրիտանացի հեռուստահաղորդավար, գրող, կատակերգու Ռիչարդ Օսմանի դեբյուտային վեպը։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 2020 թվականի սեպտեմբերի 3-ին «Viking Press»-ի կողմից, որը «Penguin Random House»-ի մասնաճյուղերից մեկն է։

Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի
անգլ.՝ The Thursday Murder Club
ՀեղինակՌիչարդ Օսման
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրmystery novel?
Թեմահանցանք
Բնօրինակ լեզուանգլերեն
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 3, 2020
ԳՄՍՀ978-0-241-42544-2

Գիրքը հայերեն հրատարակվել է 2023 թվականին «Newmag» հրատարակչության կողմից[1]։ Գրքի հայերեն թարգմանության հեղինակը Աստղիկ Աթաբեկյանն է։

Նկարագրություն խմբագրել

Մոտ ութսուն տարեկան չորս թոշակառուներ, որոնք ապրում են բրիտանական փոքր ավաններից մեկում, շաբաթը մեկ անգամ հավաքվում ու քննարկում են սպանությունների չբացահայտված գործեր։ Գրքի հերոսները՝ Էլիզաբեթը, Ջոյսը, Ռոնը և Իբրահիմն իրենց խմբակն անվանում են «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի»։ Օրերից մի օր հերոսներն իմանում են, որ իրենց անվանում տեղի է ունեցել իրական հանցագործություն։ Ավելին, դիակի մոտ հայտնաբերվում է առեղծվածային մի լուսանկար։ Հերոսներն անմիջապես գործի են անցնում։ Շուտով դիակների թիվն ավելանում է, իսկ հերոսները փորձում բացահայտել մարդասպանին[1]։

Հրատարակում խմբագրել

Օսմանը ներշնչվել է գրելու այս գեղարվեստական վեպն այն բանից հետո, երբ այցելել է բրիտանական ծերանոցներից մեկը[2]։ Նա գիրքը բոլորից գաղտնի գրել է մոտ 18 ամսվա ընթացքում[3]։

2019 թվականին, հրատարակման 10 քայլանի աճուրդից հետո[2], «Penguin Random House»-ը ձեռք է բերում «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» վեպի ու դրա երկրորդ մասի («Մարդը,որը մահացավ երկու անգամ») հրատարակման իրավունքը։ «The Guardian»-ի տվյալներով՝ գործարքի արժեքը յոթանիշ թիվ է եղել[4][5]։

Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2020 թվականի սեպտեմբերի 3-ին։ Վաճառքի առաջին երեք օրվա ընթացքում վաճառվել է վեպի 45 000 օրինակ[5] ու դարձել «Sunday Times»-ի թիվ մեկ բեսթսելեր[6]։ Նույն տարվա սեպտեմբերի 8-ի դրությամբ արդեն գրքի թարգմանության և հրատարկման իրավունքը ձեռք էր բերվել 16 երկրի կողմից[5]։ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին նախորդած շաբաթվա ընթացքում էլ վաճառվել է գրքի 134,514 օրինակ՝ դառնալով երբևէ առաջին դեբյուտային վեպը, որը Սուրբ ծննդյան տոներին ամենավաճառված գիրքն է եղել[7]։

Ընդունում խմբագրել

«The Times»-ի գրաքննադատ Քրիստինա Հարդիմենթը նշել է, որ գիրքն ունի «հնարամիտ սցենար»[8]։

«The Guardian»-ն էլ այն բնորոշել է որպես պատմության մեջ «մեծահասակների համար նախատեսված ամենարագ վաճառվող քրեական դեբյուտը»[2]։

Էկրանավորում խմբագրել

Գիրքը 2021 թվականի սկզբին ձայնագրվել է «BBC Radio 4»-ի կողմից։ Տեքստը կարդացել է Հայդն Գուինը[9][10]։

Սթիվեն Սփիլբերգի «Amblin Entertainment» արտադրական ընկերությունը ձեռք է բերել գրքի էկրանավորման իրավունքները[6]։ Ֆիլմի սցենարային ու ռեժիսորական աշխատանքը կղեկավարի Օլ Փարքերը[11]։

Սիքվել խմբագրել

Շարքի երկրորդ գիրքը՝ «Մարդը,որը մահացավ երկու անգամ» վեպը հրատարակվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ երրորդ գիրքը՝ «Փամփուշտը, որը վրիպեց»-ը՝ 2022 թվականի սեպտեմբերին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 «The Thursday Murder Club by Richard Osman review – cosy crime caper». The Guardian. Sat 3 Oct 2020. Վերցված է https://www.theguardian.com/books/2020/oct/03/the-thursday-club-by-richard-osman-review-cosy-caper-ին. {{cite web}}: External link in |accessdate= (օգնություն)
  3. Post, The Sunday. «Meet the Author: Richard Osman on debut novel The Thursday Murder Club». The Sunday Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  4. Adams, Tim (2020 թ․ սեպտեմբերի 22). «The Thursday Murder Club by Richard Osman; The Diver and the Lover by Jeremy Vine – review». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Chandler, Mark (2020 թ․ սեպտեմբերի 8). «Richard Osman to write two more Thursday Murder Club books for Viking». The Bookseller. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. 6,0 6,1 Lovejoy, Hannah (2020 թ․ նոյեմբերի 20). «Pointless host Richard Osman opens up about Steven Spielberg making a movie of his debut novel». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. Flood, Alison (2020 թ․ դեկտեմբերի 22). «Richard Osman becomes first debut author to land Christmas No 1». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. Hardyment, Christina (2020 թ․ հոկտեմբերի 2). «The Thursday Murder Club by Richard Osman audiobook review — a feelgood crime caper that reflects society as it is». The Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  9. Abridged: Sara Davies; Reader: Haydn Gwynne; Producer: Mary Ward-Lowery; Music: Tom Constantine (25 January 2021). «The Thursday Murder Club: Episode 1». The Thursday Murder Club by Richard Osman. BBC. BBC Radio 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  10. «The Thursday Murder Club By Richard Osman». mediacentre/proginfo (անգլերեն). bbc.com. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
  11. «Richard Osman: "We are obsessed with young people"». RTÉ. 2020 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.