Սոֆյա Պետրովնա

խորհրդային ֆիլմ դրամա

«Սոֆյա Պետրովնա» (ռուս.՝ Софья Петровна), 1989 թվականի խորհրդային ֆիլմ դրամա։ Ռեժիսորը Արկադի Սիրենկոն է, ֆիլմը ԽՍՀՄ-ում Մեծ ահաբեկչության ժամանակաշրջանի մասին է։ Նկարահանվել է Լիդիա Չուկովսկայայի համանուն պատմության հիման վրա՝ գրված 1939 թվականի փետրվարից մինչև 1940 թվականի նոյեմբեր։

Սոֆյա Պետրովնա
ռուս.՝ Софья Петровна
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկենսագրական ֆիլմ և պատմական ֆիլմ
ՀիմքՍոֆյա Պետրովնա
Թվական1989
ՌեժիսորԱրկադի Սիրենկո
Սցենարի հեղինակԱրկադի Սիրենկո
ԴերակատարներԱննա Կամենկովա-Պավլովա, Վերա Գլագոլևա, Ալեքսեյ Զեմսկի, Լիա Ախեջակովա, Իրինա Ռոզանովա և Նինա Ուսատովա
ՕպերատորԷլիզբար Կարավաև
Պատմվածքի վայրԽՍՀՄ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն89 րոպե

Սյուժե խմբագրել

Լենինգրադի հրատարակչությունում աշխատող մեքենագրուհի Սոֆյա Պետրովնայի միակ որդին բռնաճնշվել է։ Նրա հրատարակչությունում բռնադատվել են ղեկավարները և շարքային աշխատակիցները։ Եվ Սոֆյա Պետրովնան սկսում է շրջել գրասենյակներով՝ փորձելով բացատրել, որ սխալ է տեղի ունեցել։

Դերերում խմբագրել

Պարգևներ խմբագրել

Դուշանբեում կայացած Հեռուստաֆիլմերի 12-րդ համամիութենական փառատոնին ստացել է մրցանակ` լավագույն դերասանուհի անվանակարգում (Աննա Կամենկովա)[1]։

Քննադատություն խմբագրել

Ըստ քննադատ Ս. Բակիսի` ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերակատար Աննա Կամենկովան այնքան էլ լավ չեն հասկացել և չեն կարողացել իրականացնել էկրանավորված վեպի հեղինակի` Լիդիա Չուկովսկայայի գաղափարը։ «Կամենկովան խաղում է Սոֆյա Պետրովնայի դերն այնպես, որ թվում է, թե շատ լավ է. նա շատ լավ է խաղում մի խեղճ կնոջ դեր, որը չի կարողանում տանել իր վիշտը և, հետեւաբար, խելագարվում է։ Բայց եթե նայենք ըստ Չուկովսկայայի, ապա Սոֆյա Պետրովնան չի խենթանում։ <...> ... Այս Սոֆյա Պետրովնան, նա այդպիսի մարդ է. նրան պետք է, որ ամեն ինչ ճիշտ լինի։ <...> Եվ վերջում նա խելագարվում է ոչ թե «հեռավոր ճամբարներում» ինչ-որ տեղ անհետացած որդու հանդեպ սիրուց, այլ ուղեղում անհայտացող կարգուկանոնի հանդեպ սիրուց[2].:

Ծանոթագրություններ խմբագրել