Սոֆյա Աննա Բուշ
Սոֆյա Աննա Բուշ (անգլ.՝ Sophia Anna Bush, հուլիսի 8, 1982[1], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), թատրոնի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։
Սոֆյա Աննա Բուշ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1982[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Կրթություն | USC Annenberg School for Communication and Journalism և Կիրառական արվեստների USC դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստառեժիսոր |
Ամուսին(ներ) | Grant Hughes? և Չադ Մայքլ Մյուրեյ |
Համատեղ ապրող(ներ) | Ջեսսի Սոֆեր, Օսթին Նիքոլս, James Lafferty?, Չադ Մայքլ Մյուրեյ և Էշլին Հարիս |
sophiabush.com | |
Կարիերա
խմբագրելՓասադենայում (Կալիֆոռնիա) ծնվածը՝ Սոֆյան, իր կարիերան սկսել է դպրոցական տարիներին, երբ հաճախում էր թատերական խմբակ։ «Օրիորդ Փասադա» տիտղոսն ստանալուց հետո Հոլիվուդը սկսեց ճանաչել Սոֆյային։ Նրա առաջին դերը եղել է «Վան Վայլդեր՝ երեկույթների թագավոր» (Van Wilder, 2002) ֆիլմում։ Սոֆյան այդ ֆիլմում եղել է քոլեջի նորեկ, ով սենյակ էր տրամադրել Ռայանա Ռեյնոլդսա կերպարին։ Սոֆյան նաև կատարել է Բրուկ Դեվիսի դերը՝ «Մի ծառի բլրակ» ֆիլմում։ Նա նաև խաղացել է «Բոցավառման կետը» (Point of Origin, 2002) ֆիլմում։ Սոֆյան հայտնվել է նաև «Մարմնի մասեր» (Nip/Tuck) դրամայի 3 էպիզոդներում։ Նաև հանդես է եկել «Սաբրինա՝ փոքրիկ կախարդուհի» ֆիլմում, որպես հյուր։ Սպորտային ֆիլում՝ «Սուպերքրոս»-ում, ևս խաղացել է, սակայն այս անգամ գլխավոր դերերից մեկում։
Ավելի նոր ֆիլմերից են՝ «Ջոն Տակերը պետք է մեռնի» (John Tucker must die, 2006), «Մնալ կենդանի» (Stay Alive, 2006), «Ուղեկիցը» (The Hitcher, 2007): Սոֆյան այդ ֆիլմերում խաղացել է հոլիվուդյան հայտնի դերասանների հետ՝ Շոն Բին, Ջեսսի Մտկլաֆ, Բրիտտանի Սնոու և Ֆրենկի Մունիս։
2013 թվականին նկարահանվել է Passion Pit խմբի «Carried Away» երգի տեսահոլովակում։
2014 թվականի հունվարի 4-ին «Լեգենդների ավերիչները» ֆիլմում նկարահանվել է և եղել է արքայադուստր Լեիի դերում[3][4]։
Փաստեր
խմբագրել- Ամուսինը (նախկին)՝ Չադ Մայկ Մուրեյը Սոֆյայի հետ ծանոթացել է «Մի ծառի բլրակ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2005 թվականի ապրիլի 16-ին նրանք ամուսնանում են, 2006 թվականին նարանք հայտնում են իրենց բաժանման մասին։
- 2011 թվականի հունվարի 8-ին Տուսոնում կայացած ԱՄՆ ներկայացուցիչների ժողովում հարձակում են կատարում Գաբրիել Գիֆորդսի վրա, սակայն արդյունքում մահանում է նրա իննամյա զարմուհին՝ Սոֆի Բուշ Քրիստինե Գրինը (անգլ.՝ Christina Taylor Green)[5]:
- Բուսակեր[6]
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Բնօրինակ անվանումը | Դեր |
---|---|---|
2002 | Van Wilder | Սալլի |
2002 | Point of Origin | Կերրի |
2003 | The Flannerys | Կետի Ֆլեների |
2003 | Sabrina, the Teenage Witch | Ֆեյտ Մակկենզի |
2003 | Learning Curves | Բետ |
2003 | Nip/Tuck | Ռիդլի |
2003-2012 | One Tree Hill | Բռուկ Դևիս |
2005 | Supercross | Զոի Լենգ |
2006 | Stay Alive | Օկտոբեր |
2006 | John Tucker Must Die | Բետ |
2007 | The Hitcher | Գրեյս |
2008 | The Narrows | Կետի Պոպովիչ |
2009 | Table for Three | Մերի |
2010 | Southern Discomfort | Հեյլի |
2011 | Phineas and Ferb | Սառա |
2011 | Chalet Girl | Հլոյա |
2011 | Mob Wives | Կլառա Ֆաչիլո |
2012 | Mob Wives 2: The Christening | Կլառա Ֆաչիլո |
2012 | Partners | Էլի |
2013-2015 | Chicago Fire | Էրին Լինդսի |
2014-2016 | Chicago PD | Էրին Լինդսի |
Մրցանականեր և անվանակարգումներ
խմբագրելԹվական | Մրցանակ | Կատեգորիա | Ֆիլմ կամ սերիալ | Արդյունք |
---|---|---|---|---|
2005 | Teen Choice Awards | Լավագույն դերասանուհի դրամատիկիական սերիալում | Մի ծառի բլրակ | Նոմինացիա |
2006 | Teen Choice Awards | Լավագույն դերասանուհի դրամատիկիական սերիալում | Մի ծառի բլրակ | Նոմինացիա |
2007 | Teen Choice Awards | Լավագույն դերասանուհի կատակերգության մեջ | Մեռիր, Ջոն Թակեր | Հաղթանակ |
2007 | Teen Choice Awards | Լավագույն դերասանուհի սարսափ ֆիլմում | Ուղեկիցը | Հաղթանակ |
2007 | Teen Choice Awards | Женский прорыв | Ուղեկիցը և Մեռիր, Ջոն Թակեր | Հաղթանակ |
2007 | Vail Film Festival | Բարձրացող աստղ | Հաղթանակ | |
2008 | Teen Choice Awards | Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում | Մի ծառի բլրակ | Հաղթանակ |
2010 | Reality Care Achievement Awards | Young Philanthropist Achievement Award | Շահել է բարեգործության համար | Նոմինացիա |
2010 | Global Green USA Sustainable Design Awards | Entertainment Design | Շահել է բարեգործության համար | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1013972821 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «MythBusters: Sophia Bush as Princess Leia» (անգլերեն). Discovery Channel. 4.1.2014. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Anna Chan. (Jan. 3, 2014). «'MythBusters' takes a swing at iconic star 'Star Wars' scene» (անգլերեն). www.today.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 9-Year-Old Girl Killed In Arizona Shooting Cousin Of Actress Sophia Bush(անգլ.)
- ↑ Sophia Bush: Hollywood’s Next Celeb Vegetarian?(անգլ.)
Աղբյուրներ
խմբագրել- sophiabush.com Արխիվացված 2011-01-04 Wayback Machine
- София Буш (անգլ.) Internet Movie Database կայքում
- Sophia Central (fan site)
- Sophia Bush cast bio on The CW
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Աննա Բուշ» հոդվածին։ |