Սուքիաս Էփրիկյան
Սուքիաս Էփրիկյան (փետրվարի 21, 1873, Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1952, Վենետիկ, Իտալիա), աշխարհագրագետ, բանասեր։
Սուքիաս Էփրիկյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1873 |
Ծննդավայր | Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 13, 1952 (79 տարեկան) |
Մահվան վայր | Վենետիկ, Իտալիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և բանասեր |
Կենսագրություն
խմբագրելՍուքիաս Էփրիկյանը ծնվել է Ախալցխայում։ Կրթությունը ստացել է Վենետիկում՝ Մխիթարյանների Սուրբ Ղազար վանքում։ Սիրահարվել և ամուսնացել է մի իտալուհու հետ՝ թողնելով վանքը[1]։ Մահացել է Իտալիայի Վենետիկ քաղաքում[2]։
Ստեղծագործություններ
խմբագրելԳրել է պատկերազարդ «Բնաշխարհիկ բառարան» երկու հատորանոց (4000 տերմին-հոդված) աշխատությունը։ Առաջին հատորն (1902-1905)[3] ընդգրկում է Ա-Ը, երկրորդը (1907)՝ Թ-Կ տառերով սկսվող տեղանունները։ Աշխատությունն ունի հանրագիտական բնույթ՝ տեղեկություններ է տալիս Հայաստանի նահանգների, քաղաքների, գյուղերի, Ռուսաստանի և այլ երկրների հայաբնակ վայրերի աշխարհագրության վերաբերյալ, պարունակում է վիճակագրական նյութեր, քարտեզներ, պատկերներ։ Կազմել է «Գրպանի ատլաս» (1901)[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Սուքիաս Էփրիկյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Էփրիկյան, Սուքիաս (1903). Ս. Էջմիածին (303-1903)։ Պատկերազարդ նկարագրութիւն. Վենետիկ: տպ. Ս. Ղազար.
- ↑ Էփրիկյան, Սուքիաս (1905). Գրպանի ատլաս. աշխ. համառօտ աշխարհագրութիւն եւ աշխարհացոյց տախտակներ, տէրութեանց դրօներու նկարներ, մայրաքաղաքաց պատկերներ. Ա. տ: Ա. հ.
{{cite book}}
: soft hyphen character in|title=
at position 16 (օգնություն)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուքիաս Էփրիկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 98)։ |