Սուրեն Յոլյան
Սուրեն Լևոնի Յոլյան (դեկտեմբերի 16, 1926, Գորիս, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 17, 1994, Փարիզ, թաղված է Մոսկվայում), հայ բժիշկ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1973)։
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1926 |
---|---|
Ծննդավայր | Գորիս, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 17, 1994 (67 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1948) |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1971) և պրոֆեսոր (1973) |
Զավակներ | Լևոն Յոլյան Գայանե Յոլյան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՍուրեն Յոլյանը ծնվել է Գորիսում։ Սերում է Գորիս քաղաքի Յոլյանների նշանավոր տոհմից։ 1942 թվականին ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը։ 1943-1948 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է պրոֆեսոր Ռուբեն Հովսեփի Յոլյանի անվան հեմատոլոգիայի և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական բաժանմունքում։
1951 թվականին եղել է Կոտայքի շրջանային հիվանդանոցի թերապևտ, 1952-1956 թվականներին նշանակվել է Կոտայքի շրջկոմի առողջապահության բաժնի պետ։ 1954 թվականին պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական դիսերտացիան։ 1962-1965 թվականներին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ նշանակվել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, 1965-1993 թվականներին՝ նույն ինստիտուտի սրտաբանության և ռևմատոլոգիայի բաժնի վարիչ։ 1971 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա, 1973 թվականից՝ պրոֆեսոր։ Եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ռևմատոլոգը և ռևմատոլոգիայի կենտրոնի նախագահը, համամիութենական ռևմատոլոգների նախագահության անդամ, Հայաստանի ռևմատոլոգների ընկերության նախագահ[1]։
Գործունեություն
խմբագրելՍուրեն Յոլյանի ղեկավարությամբ պաշտպանվել են բժշկական գիտությունների թեկնածուական ութ դիսերտացիաներ։ Հեղինակ է 145 գիտական աշխատանքների։ Նրա ստեղծագործական գործունեությունը բնութագրում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կլինիկական գիտական հետազոտությունների լայն շրջանակը։ Գիտական աշխատությունները վերաբերում են կլինիկա-պաթոֆիզիոլոգիական հիմնահարցերինը և համապատասխան բուժումներին։ Յոլյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ «Էրեբունի» քաղաքային կլինիկական հիվանդանոցում 1985 թվականին բացվել է հանրապետական հոդաբանական կենտրոն։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրելՊարգևատրվել է «Աշխատանքային արիության» և «Պատվո նշան» շքանշաններով։
Հիշատակ
խմբագրելՍրտաբանության ինստիտուտի ռևմատոլոգիայի ինստիտուտն անվանակոչվել է պրոֆեսոր Սուրեն Լևոնի Յոլյանի անվամբ։
Մեջբերումներ Սուրեն Յոլյանի մասին
խմբագրելՊրոֆեսորի սկզբունքն էր. անթերի, լիարժեք, առողջ ապրելը։ - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կարլեն Ադամյան։
|
Սուրեն Յոլյանը շախմատի հայ արքա Տիգրան Պետրոսյանի մտերիմ ընկերն էր։ Հենց նրա միջոցով ծանոթացա աշխարհահռչակ շախմատիստի հետ, որն այդ ժամանակ բնակվում էր Երևանում։ - Վարդան Ալավերդյան։
|
Ընտանիք
խմբագրել- Կինը՝ Ռոզա Յոլյան
- Որդին՝ Լևոն Յոլյան, ՀՀ Պետական և առողջապահության բնագավառի գործիչ
- Դուստրը՝ Գայանե Յոլյան, մանկաբույժ