Սուրեն Մելքումյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս։

Սուրեն Մելքումյան
հոկտեմբերի 10, 1975(1975-10-10) - ապրիլի 1, 2016(2016-04-01) (40 տարեկան)
ԾննդավայրՏումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՀադրութ, Մարտունու շրջան, Արցախ
Ծառայության տարիներ2002-2016
Կոչումմայոր
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
ԿրթությունՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտ (2001)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Մելքումյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբորի 10-ին, Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Սովորել է Տումի գյուղի դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 1997 թվականին ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2001 թվականին ավարտելով ռազմական ինստիտուտը լեյտենանտի կոչումով և կապավորի մասնագիտությամբ, ծառայել է ԼՂՀ ՊԲ մի շարք զորամասերում ամենուր ցուցաբերելով բարձր կատարողական կարգապահություն և մարտական պատրաստվածություն։ Հարուստ փորձի և բարձր պատասխանատվության համար նշանակվում է զորամասի վառելիքա-քսայուղային նյութերի ծառայության պետ[1]։

Մարտական գործողություններ խմբագրել

Ապրիլի 1-ին ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում սահմանագծում։ Սուրենը՝ իր չորս ընկերների հետ առանց տատանվելու նետվում է առաջնագիծ, որտեղ ծանր մարտ էր մղվում, մարտնչում է որպես հասարակ զինվոր, և իր չորս սպա ընկերների հետ կյանքը տալիս հայրենի հողի համար[2]։

Պարգևներ խմբագրել

Հուղարկավորություն խմբագրել

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 3-ին ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 4-ին, ժամը 13:00-ին Տումի գյուղի եկեղեցում ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել