Սուրեն Հովնանյան

հայ պատմաբան

Սուրեն Վարդանի Հովնանյան (հունվարի 3, 1927(1927-01-03)[1][2], Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - սեպտեմբերի 21, 1975(1975-09-21)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1972

Սուրեն Հովնանյան
Ծնվել էհունվարի 3, 1927(1927-01-03)[1][2]
Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էսեպտեմբերի 21, 1975(1975-09-21)[1][2] (48 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1] և ՎՊՀ[1]
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1949)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1969)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը (1949 թ.)։ 1954-1959 թվականներին դասախոսել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1959-1969 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, 1969-1975 թվականներին՝ դասախոսել Վանաձորի մանկավարժական ինստիտուտում։ Հովնանյանի հիմնական ուսումնասիրությունը վերաբերում է հայ-բուլղարական կապերի և բուլղարահայ գաղութի պատմությանը։

  • Ֆրանսիան Բուրբոնների երկրորդ ռեստավրացիայի և հուլիսյան ռևոլյուցիայի ժամանակաշրջանում։ (1815-1830), Հովնանյան Սուրեն Վարդանի, Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1958:
  • Չեխոսլովակիան սոցիալիզմի ուղու վրա։ Երևան, ՀԽՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերության հրատարակչություն, 1959։
  • Ֆրանսիան բուրժուական միապետության ժամանակաշրջանում։ (1830-1848), Հովնանյան Սուրեն Վարդանի, Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1959:
  • Չեխոսլովակիայի սոցիալիստական շինարարության պատմությունից։ Հովնանյան Սուրեն Վարդանի, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1963, 222 էջ։
  • Армяно-болгарские исторические связи и армянские колонии в Болгарии во второй половине XIX в., Институт истории АН АрмССР, Ереван, Б.и., 1968.

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Հովնանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 478